
«Արևմուտքը կորցնում է իր գերիշխանությունը Մերձավոր Արևելքում». Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է Sunday Times պարբերականին տված հարցազրույցում, որ Արևմուտքի երկրների դիրքերը Մերձավոր Արևելքում աստիճանաբար թուլանում են:
«Նախկինում, եթե ես ինչ-որ մի բան հայտարարեի, մարդիկ ասում էին, թե Սիրիայի նախագահը կտրվել է իրականությունից: Հիմա դա փոխվել է: Արևմուտքը ավելի է թուլացել: Նրանք փաստարկներ չունեն, որպեսզի մարդկանց բացատրեն, թե ինչ է տեղի ունենում»,- հայտարարել է Ասադը:
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ը Իրաքի նավթային հանքավայրերից նավթի առևտուր էր իրականացնում, այն դեպքում, երբ «ամերիկյան արբանյակներն ու անօդաչուները հետևում էին դրան, իսկ Արևմուտքը լռում էր»:
Երբ Ռուսաստանը միջամտեց Սիրիայի վիճակին, ԴԱԻՇ-ի զինյալները «սկսեցին զիջել իրենց դիրքերը այդ բառի բոլոր առումներով», ասել է Ասադը: