Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալությունից հետո խմբակցության անդամները հրաժարվել են մասնակցել Թուրքիայի խորհրդարանի աշխատանքներին: Պատգամավորները չեն բացառում անգամ մանդատների վայր դնումը, հայտնում է DW-ն:

Քրդամետ պատգամավորները որոշել են բոյկոտել Թուրքիայի խորհրդարանի աշխատանքները: Ինչպես այսօր հայտարարել է HDP-ի ներկայացուցիչ Այհան Բիլգենը, այդ քայլի պատճառը կուսակցության երկու համանախագահների և պատգամավորների ձերբակալություններն են:

Խմբակցությունը դեռևս մնում է խորհրդարանում, սակայն նրա պատգամավորները չեն մասնակցի լիագումար նիստերին և կոմիտեների նիստերին: Միաժամանակ, կուսակցության ներսում տեղի կունենա հետագա քայլերի քննարկում, բացատրել է HDP-ի պատգամավոր Զիյա Փիրը:

«Մենք դիտարկում ենք երկու տարբերակ՝ խորհրդարանական աշխատանքին վերադարձից մինչև մանդատների վայր դնում»,- ասել է պատգամավորը dpa գործակալությանը:

HDP-ի խմբակցությունը Թուրքիայի խորհրդարանում մեծությամբ երրորդն է, այն ունի 59 մանդատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930