Բուլղարիայի նախագահական ընտրություններում առաջատարը ռուսամետ թեկնածուն է
Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցության թեկնածու, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ռումեն Ռադևը հաղթում է նախագահական ընտրությունների առաջին փուլում, հայտնում է korespondent.net-ը՝ վկայակոչելով առաջին պաշտոնական տվյալները։
Երկրի ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Ռադևը առաջատար է ձայների 26.45%-ով։
Երկրի քաղաքացիները երեկ կայացած ընտրություններում ընտրել են նախագահին և փոխնախագահին ուղղակի քվեարկության միջոցով:
Հիմնական պայքարն ընթանում է Բուլղարիայի ներկայիս խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևայի և ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր կոմիտեի գեներալ Ռումեն Ռադևի մեջև։
Ցեցկա Ցաչևան հանդես է գալիս երկրի եվրաինտեգրացման քաղաքականության ուժեղացման օգտին, Ռադևը իր քարոզարշավի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման մասին։