Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են. Մենք պետք է խորհրդարանում ունենանք բացարձակ մեծամասնություն. Նարեկ Կարապետյան
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են։ Հարցումը կատարել է EMPIRICA և հարցը եղել է ում կընտրեիք եթե ընտրությունը լիներ այս երկու գործիչների միջև:
Վստահ քայլերով գնում ենք դեպի հաղթանակ։ Սա է նաև պատճառը, որ Փաշինյանը սրում է մեր դեմ անձնական թիրախավորումը։
Սակայն փոքր առավելությամբ հաղթանակը բավարար չէ։
Մենք պետք է խորհրդարանում ունենանք բացարձակ մեծամասնություն։ Մեծ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է մեծ և ուժեղ քաղաքական ուժ։ Որպեսզի կարողանանք բիզնեսների համար սահմանել զրոյական հարկ, ստեղծել 300․000 նոր աշխատատեղ և իրական տնտեսական վերափոխում իրականացնել, մեզ անհրաժեշտ է իրական իշխանություն և լայն աջակցություն։
Դրա համար դիմում եմ ձեզ. շարունակե՛ք տարածել մեր տեսլականը։
Խոսե՛ք մարդկանց հետ։ Մենք գնում ենք դեպի մեծ հաղթանակ, և դրա համար կարևոր է մեզնից յուրաքանչյուրը»:
