Բաժիններ՝

«Քրդամետ HDP կուսակցությունը ֆինանսավորել է ահաբեկիչներին». Թուրքիայի վարչապետ

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) օգտագործել է պետական միջոցները ահաբեկչությունը ֆինանսավորելու համար, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Տարիներ շարունակ մենք ձեզ կոչ ենք արել ասել, որ դեմ եք ահաբեկչությանն ու ահաբեկչական կազմակերպություններին: Դուք չէիք լսում: Նրանք քաղաքապետարանների համար նախատեսված գումարները տարիներով ուղղում էին ահաբեկչությանը»,- հայտարարել է Յըլդըրըմը՝ խոսելով HDP-ի ներկայացուցիչների մասին:

Նրա խոսքով՝ նա, ով վնաս է հասցնում ազգին, դրա համար կվճարի: «Եվ խոսքը ոչ միայն նրանց մասին է, որոնք իրականացնում են պայթյուններ, այլև նրանց, ովքեր աջակցում են ահաբեկչությանը»,- նշել է նա:

Երեկ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալությունից և կալանավորումներից, ինչպես նաև Դիարբեքիր քաղաքի ահաբեկչությունից հետո խմբակցության անդամները կասեցրել են իրենց մասնակցությունը Թուրքիայի խորհրդարանի աշխատանքներին:
Թուրքական դատախազությունը ձերբակալել է HDP-ի 12 պատգամավորի, ինչպես նաև կուսակցության մի շարք այլ անդամների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930