Մեծ Բրիտանիան հաջորդ տարվա գարնանը Էստոնիայում կտեղակայի մոտ 800 զինծառայող, ինչպես նաև ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և անօդաչու թռչող սարքեր։
Եվրամիության իշխանությունները 3 ամսով երկարաձգում են սահմանային հսկողության ռեժմինը Շենգենյան պայմանագրի գոտում՝ կապված ներգաղթյալների հոսքի հետ։ Որոշումը կայացրել է Եվրոպական հանձնաժողովը։
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ երկրի նախագահ Հասան Ռոուհանին մտադիր է 2017թ. մասնակցել երկրի նախագահի ընտրություններին, հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Թուրքիայի իշխանությունները թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժման 37 անդամների անունները ներառել են հետախուզվող անձանց ցուցակում:
ՄԱԿ-ը հաղորդագրություններ է տարածել այն մասին, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Մոսուլի շրջանում հաշվեհարդար է տեսնում խաղաղ բնակիչների նկատմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը կարգավորելու Հիլարի Քլինթոնի պլանները կարող են հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, հայտնում է BBC-ն։
«Հատկապես նշվել էՄինսկի պայմանավորվածությունների իրագործմանը աջակցելու հարցում ամերիկյան կողմի ակտիվ ներգրավման քաղաքականության շարունակման եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման կարեւորությունը»,- հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեքշաբթի երեկոյան NİDA շարժման ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքով:
Խաղաղ օվկիանոսում այրվում է Թայվանի դրոշը կրող մի ձկնորսանավ, որի վրա կան 52 ուղեւորներ: Այս մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը:
Վիկտոր Դալլաքյանի և պաշտպանության նախկին նախարարի գլխավորությամբ ստեղծվող «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը ստեղծվել է դեռ 2003թ. հոկտեմբերին։ Այն ժամանակ, համապետական երկու՝ նախագահական և ԱԺ ընտրություններից հետո կուսակցությունը գրանցել է Խաչատուր Քոքոբելյանը։
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբն ամերիկյան ավիացիային մեղադրել է Մոսուլի բնակելի թաղամասերը, դպրոցներն ու քաղաքացիական ենթակառուցվածքի մյուս շինությունները ռմբակոծելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյին:
«Հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են, որ իրադրությունը շարունակում է հարաբերականորեն հանգիստ մնալ: Համանախագահներն ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը ապահովում է ընթացող բանակցությունների անհրաժեշտ հիմքը և նշել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած որոշումների լիակատար իրականացման կարևորությունը»:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը տագնապ է հնչեցնում՝ կապված 2016 թվականի ընթացքում Միջերկրական ծովում զոհված փախստականների թվի հետ: Այդ թիվը այս պահին մոտ է անցած ողջ տարվա ընթացքում զոհ գնացած փախստականների թվին:
ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում երեկ տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ փակ քննարկում, որը տևեց մոտ մեկ ժամ։ Քննարկման ընթացքում կրքերն այնքան էին թեժացել, որ բանավիճող պատգամավորների ձայները միջանցքում լսելի Էին։
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի և Ջոն Պոդեստայի գաղտնի նամակագրության 18-րդ մասը հրապարակվել է WikiLeaks-ի կայքում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
Վթարն ավստրալական քաղաքում տեղի է ունեցել դեռ հոկտեմբերի 16-ին: Վարորդը փախել է՝ բանալիները թողնելով վառոցքի փականում: Մեկ շաբաթ անց անհայտ նկարիչը ոսկեզօծել է Toyota-ն եւ այն վերածել ժողովրդականություն վայելող տեսարժան վայրի:
Արտասովոր սողացողի հետ միասին լույս աշխարհ է եկել նաեւ մեկ ուրիշ, միանգամայն նորմալ կրիա: Յեզդի նահանգի շրջակա միջավայրի պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Սաբեր Աֆհամին հաստատել է այն տեղեկատվությունը, որ նորածին երկգլխանի կրիային կարելի է առողջ համարել:
Հոկտեմբերի 24-ին համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Ֆրանսիայի զարգացման գործակալության եւ Բիլ ու Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամի միջեւ: Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալների համաձայն, հոկտեմբերի 16-ի դրությամբ Եվրոպա է ժամանել 318 հազար 816 մարդ: Միգրանտների ու փախստականների հիմնական հոսքն ընդունել են Հունաստանը (168 հազար 689 մարդ) եւ Իտալիան (145 հազար 128 մարդ):
Բաճկոնը ցուցադրում է տարբեր իմացական խաղեր, որոնք նպաստում են երեխայի ուղեղի զարգացմանը: Ընդգրկված խաղերը բաժանված են ըստ երեխայի տարիքային խմբերի և հիմնված են վաղ մանկության զարգացման թեմայով ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հետազոտությունների վրա:
2016 թվականի հունվարին գրանցվել էր ամսական թվիթների թվաքանակի ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 300 միլիոն, ինչն ավելի քան կրկնակի պակաս է 661 մլն թվիթ առավելագույն ցուցանիշից, որն արձանագրվել էր 2014 թվականի օգոստոսին: Այդուհանդերձ, Twitter-ից առաջվա պես ակտիվորեն օգտվում է շուրջ 313 մլն մարդ ամբողջ աշխարհում։
Միլիոնավար տարեց ամերիկացիների համար սղաճը կարևոր է, քանի որ այն ազդում է պետական սոցիալական թոշակի ծրագրի վրա: Սղաճի աճման հետ մեկտեղ ավելանում են սոցիալական նպաստները: Այս տարի սոցիալական նպաստները գրանցել են համեստ աճ՝ միջինը ամսական մոտ 4 ԱՄՆ դոլար:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում նախատեսված Դրեզդենի սիմֆոնիկ նվագախբի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Աղետ» խորագրով համերգի չեղարկման վերաբերյալ պատճառաբանում է հրապարակել:
«Սա նույնպես ամբիցիոզ նպատակ է։ Բայց եթե ընդունենք, որ 7 մլն հայերից կեսը սփյուռքահայ են, մեր նպատակը պետք է լինի՝ մյուս կեսին սփյուռքահայ դարձնելը, որովհետև սփյուռքահայ լինելն ավտոմատ կերպով ապահովում է վերադարձի առկայությունը»։
Ադրբեջանի կենտրոնական բանկը հրապարակել է 2016 թվականի հոկտեմբերի 26ի դրությամբ դոլարի սպասվող փոխարժեքը:
«Կապրենք՝ կտեսնենք, ժամանակ դեռ կա»,- այսօր ԱԺ-ում 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ խորհրդարանական ընտրությունների գործընթացների շրջանակներում ԲՀԿ-ն միավորվի ՀԱԿ-ի հետ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևն այլևս չի կարող և չի ապրելու միայն արևմտյան գործընկերների մակրոֆինանսական օգնություններով:
Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ՝ ազգությամբ վրացի Զուրաբ Օնանիզին եւ հայ Սարգիս Բաղդասարյանը։
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ վերջերս քննարկղով հարցին, որի մասին ահազանգել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ներկայացմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատանեկան զարգացման և մասնակցության հարցերով պատասխանատու Ջուդիթ Դիրսը և «Հոգիս» բեմադրության ստեղծագործական տնօրեն, ֆրանսահայ կինոռեժիսոր Պատրիկ Մալաքյանը:
Այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ: Հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպումն աշխատանքային էր, և առաջին անգամ չէ, որ հանձնաժողովը պաշտպանության նախարարի հետ հանդիպում ու քննարկում է: