Բաժիններ՝

Բունդեսվերը պլանավորում է ընդլայնել իր ռազմական ներուժը տիեզերքում

Գերմանիան իր պաշտպանական կարողությունները պետք է մեծացնի նաև տիեզերքում: Այս մասին CNBC հեռուստաալիքին ասել է Բունդեսվերի Տիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Միխայել Տրաուտը։

«Մենք այժմ տիեզերական տարածությունն օգտագործելիս շեշտը կդնենք պաշտպանական բնագավառի, անվտանգության ոլորտի վրա։ Դա կպահանջի սուվերեն ռազմական ներուժ», – ասել է նա Սինգապուրի ավիաշոու ժամանելուց հետո։

Տրաուտը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը նման նպատակների համար նախատեսում է 35 միլիարդ եվրո հատկացնել մինչև 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում։ Նրա խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են որոշակի սարքավորումներ գնել միջազգային և եվրոպական շուկաներից։

Տրաուտն ասել է, որ Գերմանիայի ռազմական պլանավորման փոփոխության վրա ազդեցություն են ունեցել վերջին հինգ տարվա իրադարձությունները, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ։ Գեներալ-մայորը հիշեցրել է, որ Բունդեսվերի առջև խնդիր է դրված ապահովել մարտական ​​պատրաստվածությունը 2029 թվականից ոչ ուշ, և հրամանատարությունը պետք է արագ գործի պաշտպանունակության բացերը լրացնելու համար։

Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ Գերմանիան շարունակում է Միացյալ Նահանգների հետ արդյունավետորեն համագործակցել ռազմական ոլորտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս