Կապսի ջրամբարի վարկերը. փաստեր և հայտարարություններ. Civilnet

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Կապսի ջրամբարի կասեցված ծրագրին։ Հարցին՝ արդյոք այդ ծրագրով առկա են վարկեր, որոնք մարվում են, նախարարը պատասխանել է, թե ջրամբարի կառուցման աշխատանքների համար կառավարությունը պարտք չի վերցրել։ Այս մասին գրում է Civilnet-ը:

«Քանի որ սա վարկային ծրագիր է, եթե աշխատանք չի արվել, վճարում չի արվել, ապա պարտք էլ չի վերցվել։ Սրանք այնպիսի ծրագրեր են, որ հատկացումների ժամանակ է պարտքն առաջանում»,- նշել է նախարարը՝ միաժամանակ ընդգծելով, որ ծրագիրն անմիջականորեն իրենց գործառառույթին չի վերաբերվում։

Կասեցված շինարարություն և ծախսված գումարներ

2025-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Կապսի ջրամբարի շինաշխատանքները դադարեցվել են։ Պատճառաբանվեց, որ կապալառուն չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները և ընկերության հետ պայմանագիրը խզվել է։ Կապսի ջրամբարի կառուցումը գործող կառավարության խոստումներից էր։ Դրա կառուցումը նախատեսվում էր ավարտին հասցնել 2026 թվականին։ Շինարարությունն իրականացնող չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ի աշխատակիցները հեռացել են Հայաստանից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակում (շինարարություն, նախագծում, տեխհսկողություն և խորհրդատվական ծառայություններ) մինչ օրս ծախսվել է շուրջ 26,8 մլն եվրո, որից 23,6 մլն եվրոն՝ վարկային միջոցներից, իսկ 3,2 մլն եվրոն՝ կառավարության համաֆինանսավորումից։

Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ կապալառուի հետ պայմանագրով նախատեսված շինաշխատանքների շուրջ 14,5%-ն է իրականացվել։

Կատարված աշխատանքների մանրամասները պարզելու համար #CivilNetCheck-ը հարցմամբ դիմել է ՏԿԵ նախարարությանը։ Նախարարության փոխանցմամբ՝ չինական «Shanxi Construction Investment Group» (SCIG) ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակում շինարարության համար ընդհանուր ծախսվել է 17,1 մլն եվրո, որից 16,2 մլն եվրոն՝ վարկային միջոցներից։ Այդ գումարից ավելի քան 12,4 մլն եվրոն կապալառուին վճարվել է որպես կանխավճար։

Մնացած 3,8 մլն եվրոյի շրջանակում իրականացվել են Ախուրյան գետի հունի տեղափոխման հիմնական շինարարական և ինժեներական աշխատանքները, տեղադրվել են ջրահեռացման համակարգեր, հիդրոմեխանիկական սարքավորումներ, իրականացվել ամրակայման աշխատանքներ, ինչպես նաև տեղադրվել են վաղ ազդարարման համակարգի 28 շչակներ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728