
ԴԱԻՇ-ի հրամանատարները փախել են՝ խմբավորման գանձարանից հափշտակելով միլիոնավոր դոլարներ

ԴԱԻՇ-ի 5 բարձրաստիճան հրամանատարներ փախել են Իրաքի Նայվանա նահանգից՝ խմբավորման գանձարանից հափշտակելով մի քանի միլիոն դոլար, հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը՝ հղում կատարելով նահանգի ադմինիստրացիայում իր աղբյուրին:
Հեռուստաալիքը նշում է, որ այդ միջոցները նախատեսված են եղել զինյալների աշխատավարձերի վճարման համար:
Աղբյուրը հայտնում է, որ ԴԱԻՇ-ի՝ փախուստի դիմած հրամանատարների թվում է զինյալ Աբու ալ-Բարա ալ-Կախտանին, որը պատասխանատու է եղել խմբավորման գանձարանի համար:
Նշվում է, որ խմբավորման հրամանատարությունը զինյալներին հանձնարարել է հայտնաբերել ու հաշվեհարդար տեսնել նրանց նկատմամբ:
Աղբյուրի խոսքով՝ նրանք ուղևորվել են Թել-Աֆար քաղաք, այնուհետ՝ Ալ-Բաաջ քաղաք ու Սիրիա: