Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, բանտարկված է եկեղեցուն սատարելու համար․ Ջոն Էյբներ

«Սամվել Կարապետյանը միանշանակ քաղբանտարկյալ է, բանտարկված է եկեղեցուն սատարելու համար»,- Հայաստանում կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ հրավիրված ասուլիսին ասաց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները։

«Նա բանտարկված է եկեղեցուն սատարելու համար։ Սամվել Կարապետյանը Կաթողիկոսին սատար կանգնեց և նաև ֆինսապես շատ հովանավորել է եկեղեցուն,  հենց այս տեսակ մարդկանց էր, որ բոլշևիկները  թիրախավորում էին, նրանց ունեցվածքը պետական դարձնում։

Այս պարագայում գործ ունենք ոչ միայն ազատազրկման հետ,  այլև մասնավոր բիզնեսի պետականացման»,-ասաց Էյբները։

Տեսանյութեր

Լրահոս