Հնդկաստանը համաձայնել է ԱՄՆ-ից նավթ, պաշտպանական նշանակության ապրանքներ և ինքնաթիռներ գնել. Reuters
Հնդկաստանը համաձայնել է ԱՄՆ-ից նավթ, պաշտպանական նշանակության ապրանքներ և ինքնաթիռներ գնել, ինչպես նաև արտաքին աշխարհի համար մասամբ բացել իր խիստ պահպանվող գյուղատնտեսական ոլորտը՝ առևտրային գործարքի շրջանակում, Reuters-ին հայտնել է հնդիկ պաշտոնյան։
«Ամերիկյան արտադրանք գնելու պարտավորությունը տարածվում է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են դեղագործությունը, հեռահաղորդակցությունը, պաշտպանությունը, նավթարդյունաբերությունը և ավիացիան։ Դա կիրականացվի տարիների ընթացքում»,- ասել է պաշտոնյան։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ ավելի համապարփակ համաձայնագիրը կքննարկվի առաջիկա ամիսներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարեց Հնդկաստանի հետ առևտրային գործարքի մասին, որով հնդկական ապրանքների նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերը կրճատվում է 50%-ից մինչև 18%՝ Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումները դադարեցնելու և առևտրային խոչընդոտները նվազեցնելու դիմաց։



