Եվրոպան պետք է ավելի անկախ դառնա ԱՄՆ-ից. Գերմանիայի կանցլեր

«Կարոտաբաղձությունը և երբեմնի լավ օրերի հիշողությունները» Եվրոպային չեն օգնի.Եվրոպան պետք է ավելի ինքնիշխան և անկախ դառնա Միացյալ Նահանգներից՝ հատկապես տեխնոլոգիական առումով, և Գերմանիան կարող է կարևոր դեր խաղալ այդ գործում. ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

«Վերջին տասնամյակների ընթացքում մենք Եվրոպայում հսկայական աճի ներուժ ենք բաց թողել՝ երկարատև բարեփոխումների, բիզնեսի ազատության վրա ավելորդ սահմանափակումների, պահանջվածից ավելի կարգավորման և սխալ տեղերում կատարելության վրա կենտրոնանալու պատճառով»,- ասել է Մերցը։

Նրա կարծիքով՝ հենց դա է պատճառը, որ եվրոպացիներն այլևս այնքան տնտեսապես ուժեղ չեն, որքան կարող էին լինել։

Տեսանյութեր

Լրահոս