Բաժիններ՝

«Վրացական երազանքն» առաջադրել է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը խորհրդարանի խոսնակի պաշտոնում

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրել է Վրաստանի խորհրդարանական պաշտոններում թեկնածուների ցուցակը, երկրի խորհրդարանի խոսնակի պաշտոնում թեկնածուն կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն է:

Տվյալ որոշումը ընդունվել է կուսակցւթյան քաղխորհրդի նիստում, որը կայացել է կիրակի: Հայտարարությունը տարածել է կուսակցության մամուլի ծառայությունը, հայտնում է RIA Novosti-ն:

«Խորհրդարանի նախագահի պաշտոնի թեկնածուն Իրակլի Կոբախիձեն է, նախագահի առաջին տեղակալի պաշտոնում ներկայացված է Թամարա Չուգոշվիլին, ինչպես նաև տեղակալներ են առաջադրված Գիա Վոլսկին ու Զվիադ Ձիձիգուրին (8-րդ գումարման պատգամավորներ)»,- ասված է հայտարարության մեջ:

Կուսակցությունը ներկայացրել է խորհրդարանական կոմիտեների նախագահների պաշտոնում թեկնածուներին:

Խորհրդարանը պետք է ներկայացված թեկնածուներին հաստատի ձայների մեծամասնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930