
Ֆիլիպինների նախագահը Պուտինին անվանել է իր «կուռքը»

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն, որն ավելի վաղ կտրուկ արտահայտություններ էր իրեն թույլ տվել Բարաք Օբամայի և Եվրամիության հասցեին, հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «գործում է, ինչպես հարկ է նախագահին»:
Դուերտեն Պուտինին անվանել է իր «կուռքը»:
«Նա ոչ մի պատրանք չունի իր հաշվով: Նա գիտի, որ պատրաստված չէր նախագահ դառնալու համար: Նա գործում է, ինչպես հարկ է նախագահին»,- հայտարարել է էքսցենտրիկ նախագահը: