Ղարաբաղը խոչընդոտ էր թյուրքական պետությունների միավորման ճանապարհին. TRIPP-ի գործարկման դեպքում Հայաստանը կզրկվի ԵԱՏՄ-ում ունեցած առավելություններից. Ալեքսանդր Անանև

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է։

Հաղորդման ընթացքում քննարկվել են Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ընդլայնումը, դրա հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա և ուղեկցող ռիսկերը, այդ թվում՝ համեմատությունները՝ Ուկրաինայի դեպքի հետ, և Զելենսկի-Փաշինյան զուգահեռները:

Խոսվել է նաև TRIPP նախագծի և Ռուսաստանի մասին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այս նախագծին Ռուսաստանի մասնակցության ձևաչափին ու հեռանկարներին, ինչպես նաև ՌԴ-ի համար հնարավոր վտանգներին:

Կարդացեք նաև

Անդրադարձ է կատարվել Մարիա Զախարովայի դիրքորոշմանը: Նշվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան հաստատում է նախագծին միանալու հնարավոր տարբերակներն ուսումնասիրելու պատրաստակամությունը:

Ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում նույնպես չի շրջանցվել: Պահպանո՞ւմ է արդյոք Ռուսաստանն իր ազդեցությունը տարածաշրջանում, և կոնկրետ ինչո՞ւմ է այն այսօր դրսևորվում:

Քննարկվել են նաև սպասումներն ու հնարավոր սցենարները Հայաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ:

Զրույցի վերջում հյուրին տրվել է անձնական հարց. «Եթե այսօր ստիպված լինեիք զեկույց պատրաստել երկրի բարձրագույն ղեկավարության համար, ո՞ր նախազգուշացումը կդնեիք առաջին տեղում»:

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս