Բաժիններ՝

Եվրամիության անդամ երկրների դեսպանները կանչվել են Իրանի արտգործնախարարություն

Ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ ուղղված Եվրամիության վերջին բանաձևի՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Եվրամիության անդամ պետությունների դեսպաններին, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

«Դեսպաններին տեղեկացվել է Եվրամիության նախարարների խորհրդի անհիմն և անպատասխանատու որոշումները խստորեն դատապարտող Իրանի կառավարության դիրքորոշման մասին։ Ընդգծվել է, որ Եվրամիության գործողությունները ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են՝ պետությունների ազգային ինքնիշխանության հարգման և երկրների ներքին գործերին միջամտելու արգելքի վերաբերյալ, այլև համարվում են ռազմավարական սխալ և աններելի վիրավորանք Իրանի ժողովրդի նկատմամբ։

Նշվել է, որ Եվրամիության անօրինական բանաձևը վտանգավոր գործողություն է միջազգային հարաբերություններում, որը հարձակվում է օրենքի գերակայության վրա, խաթարում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և խոչընդոտում է համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում։ Դրա հետևանքներն ու արդյունքները կզգան եվրոպացի քաղաքական գործիչները»,- ասված է հայտարարության մեջ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս