Թուրքիայում ժամկետանց և չվճարվող վարկերի ծավալը կրկնակի աճել է
Թուրքիայում 2025 թվականին ժամկետանց և չվճարվող վարկերի ծավալն աճել է ավելի քան երկու անգամ և հասել 588.7 մլրդ լիրայի՝ տարեկան աճը հասցնելով 103 տոկոսի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ «Բանկային վերահսկողության և կարգավորման գործակալության» (BDDK) տվյալների՝ ամենախոշոր աճը գրանցվել է Թուրքիայի հարավում գտնվող Քարաման նահանգում, որտեղ խնդրահարույց վարկերի ծավալը մեկ տարվա ընթացքում ավելացել է 595%-ով։ Ընդհանուր առմամբ երկրի 62 նահանգում ժամկետանց վարկերի աճը կազմել է եռանիշ թիվ (100% և ավելի)։
Խնդիր ունեցող վարկերի շուրջ մեկ երրորդը՝ ավելի քան 191 մլրդ լիրան, բաժին է ընկնել Թուրքիայի խոշոր նահանգներից մեկին՝ Ստամբուլին: Վերջինիս հաջորդում են Անկարան, Իզմիրը, Բուրսան և Գազիանթեփը: Մասնագետների գնահատմամբ՝ աճը պայմանավորված է 2025-ին Թուրքիայի տնտեսությունում արձանագրված ֆինանսական դժվարություններով, բարձր գնաճով և քաղաքացիների ու վճարունակության նվազմամբ։
Թուրքական մամուլում պարտքերի նման աճը որակվել է հետևյալ կերպ. «Քաղաքացին լող է տալիս պարտքերի մեջ»:
