Բաժիններ՝

Ստամբուլի օդանավակայանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի շենքի մոտ գիշերը հրաձգություն է տեղի ունեցել, օդանավակայան տանող մատչումն արգելափակվել էր, հայտնում է լրատվական BNO News պորտալը՝ վկայակոչելով ականատեսներին և տեղի իշխանություններին:

Ականատեսների խոսքով՝ հնչել է մի քանի կրակոց: Իրավապահները կարճ ժամանակով փակել էին օդանավակայան տանող ճանապարհները:

Reuters-ը հայտնել է, որ հրաձգության հեղինակները ոստիկաններն են եղել այն բանից հետո, երբ անհայտ անձինք մոտոցիկլետով հրաժարվել են կանգ առնել: Հաղորդվում է մեկ վիրավորի մասին:

Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ չարագործներին, որոնք հրաժարվել են ենթարկվել ոստիկանության ցուցումներին: Կասկածյալների մոտ զենք կամ պայթուցիկներ չեն հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930