Բաժիններ՝

Եվրամիությունը Թուրքիայում ժողովրդավարության հետընթաց է արձանագրել

Վերջին տարում Թուրքիայում լրջորեն վատացել է ժողովրդավարության ոլորտում իրավիճակը, սակայն այդ երկիրը մնում է Եվրամիության «առանցքային գործընկերը», ասվում է ԵՄ-ին անդամակցությանը Թուրքիայի պատրաստականության մասին զեկույցում, հայտնում է DW-ն:

Եվրահանձնաժողովը նախապատրաստել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը պատրաստ լինելու՝ մինչ օրս հրապարակված ամենաբացասական զեկույցը:

«Խոսքի ազատության ոլորտում վերջին տարում ուժեղ հետընթաց է տեղի ունենում»,- այսօր գրել է գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ը, որի տրամադրության տակ է հայտնվել Եվրահանձնաժողովի 100-էջանոց զեկույցի պատճենը, որը պլանավորվում է պաշտոնապես հրապարակել նոյեմբերի 9-ին:

Զեկույցի հեղինակները «լուրջ անհանգստություն են հայտնում» մեծաթիվ լրագրողների ու ԶԼՄ-ների փակման առնչությամբ, որը սկսվել է հուլիսյան ձախողված ռազմական հեղաշրջումից հետո:

Փաստաթղթում արձանագրվում է արդարադատության ոլորտում հետընթացը, քանի որ այդ ընթացքում աշխատանքից ազատվել է դատավորների ու դատախազների 20 տոկոսը:

Միաժամանակ, ընդգծվում է, որ Թուրքիան ԵՄ-ի կարևորագույն գործընկերն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս