Բաժիններ՝

Ֆրանսիայի խորհրդարանին կներկայացվի բանաձև Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ

Լորան Վոկիեն Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից բանաձև կներկայացնի Ֆրանսիայի Ազգային ժողով՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի Հանրապետության քաղաքական առաջնորդներին, հաղորդում է Аrmenews-ը։

«Բաքվում ընթանում է 16 բանտարկյալների քաղաքական դատավարություն։ Նրանց թվում են ութ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

Այս բանտարկյալների շարունակական դատավարությունը և կալանքի տակ մնալը երկարաժամկետ հեռանկարում կարող են խաթարել 2025 թվականի օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի իրականացումը։ Այդ փաստաթղթում բանտարկյալների ճակատագրի մասին չի հիշատակվում։

Հաշվի առնելով Ֆրանսիայի պարտավորությունը՝ աջակցելու խաղաղության ջանքերին և Հայաստանի հետ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը, Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը իր նախնիների հողից բռնի կերպով վտարված Արցախի հայ բնակչությանը, և վերահաստատում է իր հարգանքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ։

Միջազգային հանրությունը պետք է պահանջի, որ Ադրբեջանն անի հնարավոր ամեն ինչ՝ նրանց անվտանգ վերադարձի իրավունքը երաշխավորելու համար։

Ազգային ժողովն առաջարկում է՝ կառավարությունը պահանջի, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի իր կալանքի տակ գտնվող հայ բանտարկյալներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս