ԱՄՆ-ը խոցել է ավիակրին մոտեցող իրանական անօդաչու սարքը. Reuters
ԱՄՆ զինվորականները երեքշաբթի օրը խոցել են իրանական անօդաչու թռչող սարք, որն «ագրեսիվ կերպով» մոտեցել էր Արաբական ծովում գտնվող «Աբրահամ Լինքոլն» ավիակրին: Այս մասին հայտնել է ԱՄՆ զինվորականությունը, իսկ միջադեպի մասին առաջինը հայտնել է Reuters գործակալությունը: Իրանական անօդաչուն վտանգավոր մանևրներ է կատարել Nimitz դասի միջուկային ավիակրի հարևանությամբ:Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դիվանագետները փորձում են կազմակերպել միջուկային բանակցություններ Իրանի և ԱՄՆ-ի միջև:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ քանի դեռ ամերիկյան ռազմանավերը շարժվում են դեպի Իրանի կողմը, հավանաբար «վատ բաներ» տեղի կունենան, եթե համաձայնություն ձեռք չբերվի:
