Հրապարակում ենք Գյումրու «Ալյանս» կուսակցության ավագանու անդամների թեկնածուների ցուցակը:
Իրանը պայմանավորվել է Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ վիզաները չեղյալ հայտարարելու շուրջ, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, տեղեկացնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ ռազմաօդային ուժերն աջակցում են Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի «Եփրատի վահան» կոչվող ռազմական գործողություններին:
Արցախի հարցի կարգաւորման բանակցութիւններու կապակցութեամբ վերջերս շրջանառուող տարաձայնութիւնները գլխաւորաբար կը վերաբերին ԵԱՀԿ Մինսկի Խումբի Համանախագահող երկիրներու կողմէ առաջարկուած լուծման այն կերպարին (model), որ յայտնի է Մատրիտեան սկզբունքներ յորջորջումով եւ որ Կազանի գագաթաժողովի վերատեսութիւններէն անցնելէ ետք, այժմ ի նորոյ կը հրամցուի հայկական կողմին՝ իր վերջին (Լաւրովեան, իմա՛ ռուսական) տարբերակով:
Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջը:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են փրկարարները փլատակների տակից դուրս բերում 10-ամյա մի աղջկա: Հավաքվածները փրկված աղջկան դիմավորել են բուռն ծափահարություններով:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է Անկարային, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը նահանջում են Եփրատից արևելք: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերում մարտունակության անսպասելի ստուգումներ սկսելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ժառանգույթուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ Եվրոպայի պառլամենտի անդամ, ՀՀ պատվավոր հյուպատոսը Լյուքսեմբուրգում՝ Ֆրանկ Էնգելը, այսօր հանդիպեցին Երեւանում:
«ԱՄՆ-ի քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություն է լինելու, ներկայիս քաղաքականությունից տարբերվող արտաքին քաղաքականություն է որդեգրվելու: Ադրբեջանի կառավարությունը պետք է դա հասկանա»,- նշել է ԱՄՆ-ում նախկին դեսպան Կոզլարիչը:
Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ադրբեջանի անդամակցելու բանակցությունների հերթական ռաունդը տեղի կունենա 2017 թվականի կեսից ոչ վաղ: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
ԱՄՆ-ը մտադրություն չունի պաշտպանել թուրք իսլամիստ Ֆեթուլլահ Գյուլենին, իսկ ամերիկացի փաստաբանները նյութեր են հավաքում դատարանի համար` հարցման շրջանակում նրա արտահանձնման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, հայտնում է yenisafak.com-ը:
«Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտարարել է, թե չի պատրաստվել որևէ մեկին սպանել, այլ միայն ցանկացել է իր գործողություններով խնդրի (սնանկության) նկատմամբ ուշադրություն հրավիրել»,- հայտնել են քննչական վարչությունից:
Գործարար Արամ Պետրոսյանը, որը Մոսկվայի կենտրոնում` Բոլշայա Նիկիտսկայա փողոցում, 4 մարդու էր պատանդ վերցրել, տեսաուղերձ է ձայնագրել` ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը հրապարակել է YouTube-ում:
Նիգերիայում, որտեղ շարունակվում է կառավարական ուժերի եւ «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների դիմակայությունը, պարենային օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը մարտ ամսից ավելացել է կրկնակի եւ հասել 4,5 միլիոնի:
Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 13 մարդ, այդ թվում` 7 ուսանող, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Վերջին տեղեկությունների համաձայն` կենտրոնական Իտալիայում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 247-ի: Երկրի իշխանությունները հայտնում են նաև 368 վիրավորների մասին, հայտնում է Guardian-ը:
Թրամփը դրական է պատասխանել հաղորդավարի այն հարցին, թե ինքը կարող է արդյոք նախագահ ընտրվելու դեպքում մեղմացնել գործող միգրացիոն օրենքները եւ թույլ տալ երկրում մնալ այն անօրինական միգրանտներին, որոնք երկրում ապրում են արդեն երկար ժամանակ, ունեն ընտանիքներ եւ դաստիարակում են երեխաների:
Աշխարհի առաջատար բանկերը՝ UBS-ն, Deutsche Bank-ը, Santander-ը, BNY Mellon-ը, հայտարարել են նոր թվային արժույթ ստեղծելու մտադրության մասին: Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ է այցելել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաք: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագլուխ Էդուարդու Պաեսը:
Լավ կամ վատ պետություն ունենալու, ընդհանրապես պետություն ունենալու և չունենալու երկընտրանքի հարթությունում հերոսությունը միայն ու ամենևին քծնողների կողմից հերոսացվելը չէ ու մարտի դաշտում թուրքի լամուկ սատկացնելը չէ, ու դրա մասին ֆիլմեր նկարելն ու ցուցադրելը չէ։
«Այսպես թե այնպես, բանտում ամեն ինչ արվում է փողով: Այժմ փող է դարձել ապուրը: Տխուր է, բայց դա այդպես է»,- ասել է բանտարկյալներից մեկը:
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ին` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Ուրուգվայի հասարակական ակտիվիստները, գիտնականներն ու օրենսդիրները նախաձեռնել են «Լեռնային Ղարաբաղի ֆորում» թիմի ստեղծումը:
Զինյալները հարձակվել են Աֆղանստանում Ամերիկյան համալսարանի վրա, շենքում փոխհրաձգություն է սկսվել:
Մոսկվայի Բոլշոյ Նիկիտսկի փողոցում բանկ պայթեցնել սպառնացող տղամարդը պատանդ է վերցրել:
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը նվազագույնը 120 է:
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել Է 84-ի:
Շուրջ 50 խաղաղ բնակիչ է մահացել թուրքական զինված ուժերի ռմբակոծությունների հետևանքով սիրիական սահմանային Ջարաբլուս քաղաքում:
Թուրքիայում գնանշումների անկումն այսօր հուլիսի 21-ից ի վեր ամենաուժեղն էր, երբ Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո արտակարգ դրություն սահմանվեց: Թուրքական լիրայի փոխարժեքը նույնպես նվազել է, հայտնում է Bloomberg-ը: