ՆԱՍԱ-ն կրկին հետաձգել է «Արտեմիս 2» տիեզերանավի առաջին թռիչքը դեպի Լուսին

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հայտարարել է, որ հետաձգում է «Արտեմիս 2» տիեզերանավի առաջին թռիչքը, որը նախատեսված էր փետրվարին: Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Ջարեդ Այզեքմենը։

Պատճառն այն է, որ փորձարկումների ընթացքում մի շարք խնդիրներ են ի հայտ եկել։ Մասնավորապես, ինժեներները ջրածնի արտահոսք են հայտնաբերել Space Launch System (SLS) երկաստիճան գերծանր կրող հրթիռի հիմքում։

Ըստ Այզեքմենի՝ «Արտեմիս 2-»-ի հնարավոր ամենավաղ մեկնարկը կլինի մարտին։ Տիեզերանավը չորս աստրոնավտներով պետք է անվայրէջք թռիչք կատարի դեպի Լուսին։

Ավելի վաղ ՆԱՍԱ-ն արդեն հետաձգել էր տիեզերանավի՝ փետրվարի 6-ին նախատեսված թռիչքը՝ եղանակային պայմանների պատճառով։ Թռիչքը պետք է տեղի ունենար փետրվարի 8-ին։

Տեսանյութեր

Լրահոս