Բաժիններ՝

Ծաղկակաղամբի տերևներով ապուր

Բաղադրիչները՝

  • 400 գ տերև ծաղկակաղամբի պոչի հատվածից
  • 4 մեծ կտոր սպիտակ հաց
  • 2 պճեղ սխտոր
  • 6 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • աղ
  • քերած պարմեզան՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

Ծաղկակաղամբի տերևները խոշոր կտրատեք: Միջին ուժգնության կրակի վրա 15-20 րոպե 1 լիտր աղաջրի մեջ եռացրեք դրանք, մինչև փափկելը: Տերևները հանեք, թողեք՝ քամվեն, իսկ ջուրը պահեք տաք վիճակում:

Սխտորը մաքրեք, դանակի բութ ծայրով ճզմեք: 4 ճ.գ. ձիթապտղի ձեթ լցրեք թավայի մեջ, ավելացրեք սխտորը, 1 րոպե տապակեք: Ավելացրեք ծաղկակաղամբի տերևները ու խառնելով 5 րոպե տապակեք:

Կարդացեք նաև

Հացը մնացած ձեթի մեջ տապակեք երկու կողմից, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Յուրաքանչյուր ափսեի մեջ տեղադրեք 1-ական կտոր տապակած հաց, վրան լցրեք ծաղկակաղամբի տապակած տերևները, ապա ջրից, որի մեջ եփել եք դրանք:

Ապուրը մատուցեք տաք վիճակում՝ վրան ըստ ճաշակի քերած պարմեզան լցնելով:

Խորհուրդ: Ծաղկակաղամբի տերևների հետ մեկտեղ կարող եք նաև հազարի տերևներ օգտագործել:

Տեսանյութեր

Լրահոս