Բաժիններ՝

Շարբա

Բաղադրիչները՝

  • 400 գ ոչխարի փափուկ միս՝ ազդրամիս
  • 1 բաժակ ցորենի ձավար
  • 1 մեծ գլուխ սոխ
  • 4 հասած միջին չափի լոլիկ
  • մաղադանոսի փոքր փունջ
  • 2 ճ/գ տոմատի մածուկ
  • ձեթ
  • չիլի պղպեղի փաթիլներ
  • աղ
  • կիտրոնի հյութ և անանուխ՝ մատուցելու համար

Բախարաթ համեմունքի համար

  • 8 դարչինի փայտիկ
  • 1 ոչ մեծ մշկընկույզ (мускатный орех)
  • 3 ճ/գ հատիկավոր սև պղպղեղ
  • 2 ճ/գ մեխակ
  • 1 թ/գ հիլի (кардамон) սերմ
  • 1,5 թ/գ զիրայի սերմ

Պատրաստման եղանակը

Ցորենի ձավարի վրա մեծ քանակությամբ տաք ջուր լցրեք և 2 ժամով թողեք: Ապա քամեք, լցրեք կաթսայի մեջ, եռացրած ջուր ավելացրեք այնքան մինչև ձավարն ամբողջությամբ ծածկվի, հասցրեք եռման աստիճանի, 5 րոպե եփեք: Ձավարը լցրեք ցանցի վրա, լվացեք սառը ջրով:

Կարդացեք նաև

Բախարաթ համեմունքը պատրաստելու համար ջարդեք դարչինի փայտիկները, դանակի կոթով ջարդեք մշկընկույզը: Բոլոր բաղադրիչները լցրեք սուրճի աղացի մեջ, աղացեք, վերածեք փոշու:

Մաքրեք ու մանր կտրատեք սոխը: Ոչխարի մսից հեռացրեք թաղանթը, փափուկ միսը ոչ մեծ կտորներով կտրատեք: Լոլիկները կտրատեք ոչ մեծ քառակուսիների ձևով: Մաղադանոսը հնարավորինս մանր կտրատեք:

Հաստ հատակով կաթսայի մեջ ոչ մեծ քանակության ձեթ տաքացրեք, ավելացրեք մանր կտրտած սոխը, միջին ուժգնության կրակի վրա տապակեք մինչև փափկելը՝ մոտ 5 րոպե:

Կաթսայի մեջ ավելացրեք միսը, մի փոքր ուժեղացրեք կրակը: Խառնելով տապակեք միսը մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Ապա ավելացրեք բախարաթը՝ ըստ ճաշակի (1 թ/գ-1 ճ/գ), չիլիի փաթիլներն ու աղը: Պատրաստեք 1 րոպե: Ավելացրեք մաղադանոսը, լոլիկներն ու տոմատի մածուկը, խառնելով 20 րոպե պատրաստեք:

Կաթսայի մեջ ավելացրեք ձավարը, 1 լիտր եռացրած ջուր, հասցրեք եռման աստիճանի, կաթսան կափարիչով ծածկեք և մոտ 40-45 րոպե շոգեխաշեք մինչև պատրաստ լինելը:

Ուտեստը սկսեք պատրաստել մատուցելուց 4 ժամ առաջ:

Մատուցելուց առաջ ապուրին մի փոքր կիտրոնի հյութ, անանուխ և կծու պղպեղ ավելացրեք:

Տեսանյութեր

Լրահոս