Բաժիններ՝

Դդումից խմորագնդիկներ

Բաղադրիչները՝

  • 1,2 կգ դդում
  • 200 գ ալյուր
  • 2 ձու
  • 8 ճ/գ քերած պարմեզան
  • 100 գ կարագ
  • 1 կիտրոնի կեղև
  • 6-7 եղեսպակի (шалфей) տերև
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Դդումի կեղևն ու միջուկը հեռացրեք, պտղամիսը խոշոր քառակուսիներով կտրատեք, լցրեք եռացող աղաջրի մեջ և եփեք մինչև փափկելը՝ մոտ 10-15 րոպե: Քամիչի մեջ լցրեք, քամվելուց հետո տրորեք, պյուրեի վերածեք:

Տրորած դդումին ավելացրեք ալյուրը, ձվերը, աղն ու պղպեղը: Խմորը խառնեք փայտից գդալով մինչև այն համասեռ դառնա: Խմորը ծածկեք սրբիչով և 8-10 ժամ թողեք սառնարանում:

Կարդացեք նաև

3 լիտր ջուր եռացրեք, աղ արեք: Թեյի գդալով փոքր բաժին խմոր վերցրեք, մեկ ուրիշ գդալով գնդի ձև տվեք ու գցեք եռացող ջրի մեջ: Երբ խմորագնդիկները վերև բարձրանան, ցանցով հանեք ջրից ու լցրեք խորը ափսեի մեջ:

Կարագը թույլ կրակի վրա հալեցրեք, ավելացրեք կիտրոնի մանր կտրտած կեղևն ու եղեսպակի տերևները, 1 րոպե տապակեք թույլ կրակի վրա, լցրեք պատրաստի խմորագնդիկների վրա: Լցրեք նաև քերած պարմեզանը: Միանգամից մատուցեք:

Խորհուրդ: Խմորագնդիկները ավելի քաղցր ստանալու համար խմորին կարող եք 50 գ թխվածքաբլիթի փշուրներ ավելացնել: Իսկ եթե հակառակը՝ ավելի սուր համ եք նախընտրում, ապա պարմեզան պանրի հետ միասին վերջում գորգոնզոլա պանիր ավելացրեք:

Տեսանյութեր

Լրահոս