Բաժիններ՝

Մսով հաց «ուդիդու» և ծաղկակաղամբով տաք աղցան

Բաղադրիչները՝

  • 400 գ տավարի փափուկ միս
  • 400 գ խոզի փափուկ միս
  • 2 միջին չափի գլուխ սոխ
  • 4 միջին չափի լոլիկ
  • 2 պճեղ սխտոր
  • փոքր փունջ ռեհան
  • 1 մեծ կտոր հաց
  • 4 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Տաք աղցանի համար

  • 1 միջին գլուխ ծաղկակաղամբ
  • 2 մեծ լոլիկ
  • 1 միջին չափի գլուխ սոխ
  • 40 գ բեկոն
  • 4 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Միսը ոչ մեծ կտորներով կտրատեք: Սոխը բարակ օղակաձև կտրատեք, սխտորն ու ռեհանը մանրացրեք: Լոլիկները մաքրեք, հեռացրեք նաև սերմերն ու հեղուկը: Պտղամիսը մանր կտրատեք:

Կարդացեք նաև

Խորը թավայի մեջ տաքացրեք 3 ճ/գ ձեթը, ավելացրեք միսը և ուժեղ կրակի վրա տապակեք մինչև կարմրելը, 5-7 րոպե: Աղ ու պղպեղ արեք: Միսը տեղափոխեք տաք ափսեի մեջ:

Նույն թավայի մեջ 5 րոպե տապակեք նաև սոխը, ավելացրեք լոլիկը, խառնեք, ավելացրեք տաք միսը, ևս 40 րոպե տապակեք: Եթե հեղուկն արագ գոլորշիանա, տաք ջուր ավելացրեք:

Քանի դեռ միսը շոգեխաշվում է, պատրաստեք աղցանը: Լոլիկները մաքրեք, սերմերն ու հեղուկը հեռացրեք: Պտղամիսը կտրատեք: Ծաղկակաղամբը կտրատեքեք, 5-7 րոպե կիսաեփ արեք:

Մանր կտրատեք սոխն ու բեկոնը: Բեկոնը տապակեք թավայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա, 3-4 րոպե: Ավելացրեք սոխը, տապակեք ևս 5 րոպե: Ծաղկակաղամբը լցրեք սոխով ու բեկոնով թավայի մեջ, 2-3 րոպե տապակեք: Ավելացրեք լոլիկները, աղ ու պղպեղ արեք, ևս 7-8 րոպե տապակեք:

Հացը ոչ մեծ կտորներով կտրատեք, առանձին թավայի մեջ մնացած ձեթով տապակեք: Մսի մեջ ավելացրեք սխտորն ու ռեհանը, խառնեք, 5 րոպե տապակեք: Ավելացրեք նաև հացի կտորները, ևս 5 րոպե թողեք կրակի վրա:

Մատուցեք տաք վիճակում, տաք աղցանի հետ միասին:

Որպեսզի աղցանն ավելի գունազարդ լինի, ծաղկակաղամբի կեսը կարող եք փոխարինել բրոկոլիով: Նրանք, ովքեր կծու են սիրում, կարող են աղցանի մեջ մանր կտրտած կծու չիլի պղպեղ ավելացնել: Բացի այդ, այսպես կարող եք պատրաստել ոչ միայն ծաղկակաղամբը, այլև դդումը: Բաղադրատոմսը նույնությամբ կրկնեք՝ ծաղկակաղամբը փոխարինելով 1,5 սմ հաստության դդումի կտորներով:

Տեսանյութեր

Լրահոս