Բաժիններ՝

Թաբուլե՝ իսրայելական ձևով

Բաղադրիչները՝

  • 250 գ կուսկուս
  • 300 գ հասած լոլիկ
  • 2-3 հատ քաղցր պղպեղ
  • 1 միջին չափի վարունգ
  • 1 թարմ կարմիր չիլի պղպեղ
  • 4 ճյուղ կանաչ սոխ
  • մի բուռ խաշած կամ պահածոյացված սիսեռ
  • 3 ձու
  • 1 կիտրոնի հյութ
  • 1 թ/գ զիրայի սերմեր
  • 1 թ/գ գինձի (кориандр) սերմեր
  • 4-5-ական ճյուղ մաղադանոսի ու անանուխի տերևներ
  • ձիթապտղի ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

Ձվերը 9 րոպե խաշեք, անմիջապես դրեք սառը ջրի տակ, մաքրեք կեղևից, երկարությամբ շերտերով կտրատեք:

Զիրայի ու գինձի սերմերը տրորեք: Կուսկուսը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք աղը, տրորած զիրան ու գինձը: 2 ճ/գ ձիթապտղի ձեթ լցրեք վրան, խառնեք:

Կարդացեք նաև

Կուսկուսը եփեք տուփի վրա նշված ցուցումների համաձայն, ապա պատառաքաղով շուռ տալով՝ առանձնացրեք հատիկները: Թողեք, թող հովանա:

Լոլիկները մտցրեք եռացրած, ապա սառը ջրի մեջ, կեղևից մաքրեք, պտղամիսը քառակուսիների ձևով կտրատեք: Մանր կտրատեք կանաչ սոխը, մաղադանոսն ու անանուխը:

Քաղցր ու կծու պղպեղները մաքրեք սերմերից և երկարությամբ կտրատեք (չիլի պղպեղը կարելի է նաև շրջանաձև կտրատել): Վարունգը մաքրեք կեղևից, բարակ կտրատեք:

Բոլոր բանջարեղեններն ու սիսեռը լցրեք մեծ ափսեի մեջ, ավելացրեք կուսկուսը, վրան կիտրոնի հյութ ու ձեթ լցրեք, ավելացրեք մաղադանոսը, անանուխը, կանաչ սոխը, կծու պղպեղը և խառնեք:

Աղցանը զարդարեք շերտերով կտրտած ձվով ու մատուցեք:

Խորհուրդ: Այս ուտեստին կարող եք նոր շունչ հաղորդել նաև հում դդմիկի խորանարդներ, քաղցր կարմիր սոխ կամ ձիթապտուղներ ավելացնելով. ամեն անգամ աղցանը նոր գույներ կստանա:

Տեսանյութեր

Լրահոս