Սնկով ու կարտոֆիլով ապուր
Բաղադրիչները՝ 4 բաժնի համար
- 300 գ սունկ
- 3 միջին չափի կարտոֆիլ
- 1 ոչ մեծ գլուխ սոխ
- 1 պճեղ սխտոր
- փոքր փունջ մաղադանոս
- 1,5 ճ/գ խոզի հալած ճարպ
- 1 ճ/գ ալյուր
- 50 մլ յուղոտ սերուցք
- 1 ճ/գ գինու քացախ՝ ըստ ցանկության
- 1 լիտր ջուր
- 1 դափնու տերև
- 5-7 հատիկավոր սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Մաքրեք կարտոֆիլը, փոքր խորանարդների ձևով կտրատեք: Մաքրեք ու կտրատեք սունկը: Մաքրեք ու մանր կտրատեք սոխն ու սխտորը:
Եռացրեք ջուրը, ավելացրեք կտրտած կարտոֆիլը, դափնու տերևը և հատիկավոր սև պղպեղը: Մի քիչ էլ եռացրեք, ավելացրեք սունկը: Անհրաժեշտության դեպքում փրփուրը հեռացրեք ու 15 րոպե թույլ կրակի վրա փակ կափարիչի տակ եփեք:
Քանի դեռ ապուրը եփվում է, խոզի ճարպը հալեցրեք, ալյուրը 2 րոպե տապակեք նրա մեջ, ապա ավելացրեք սոխն ու սխտորը: Խառնելով՝ 5 րոպե տապակեք:
Տապակած սոխն ու սխտորն ավելացրեք ապուրին, եփեք 10 րոպե: Մաղադանոսի ցողունները հեռացրեք, տերևները շատ մանր կտրատեք:
Ապա ավելացրեք մաղադանոսը, և ըստ ցանկության՝ քացախը: Եփեք 1 րոպե: Ավելացրեք սերուցքը, հանեք կրակի վրայից:
Ապուրը մատուցեք չորահացի հետ միասին: