Բաժիններ՝

Թխվածքաբլիթ «մարցիպան» Ջոյա դել Կոլեից

Բաղադրիչները՝

  • 500 գ չբոված նուշ
  • 2,5 բաժակ մանր շաքարավազ
  • 2 ձու
  • 1 կիտրոնի կեղև
  • 1 փաթեթ կամ 10 գ վանիլային շաքարավազ
  • կարագ ու ալյուր՝ տապակին քսելու, ցանելու համար

Պատրաստման եղանակը

2 լիտր ջուր եռացրեք, 5-10 րոպեով նուշը պահեք մեջը, ապա մաքրեք կեղևը: Մաքրած նուշը չորացրեք և սրճաղացով կամ կոմբայնով աղացեք, որպեսզի ալյուր դառնա:

Նուշի ալյուրը լցրեք թասի մեջ, ավելացրեք շաքարավազը (3 ճ/գ շաքարավազ պահեք), մի քիչ հարեք ձուն ու վանիլային շաքարավազը, ավելացրեք ալյուրին: Կիտրոնի կեղևը մանրացրեք, կրկին ավելացրեք նուշի ալյուրին: Խմոր հունցեք:

Կարդացեք նաև

Տապակը պատեք կարագով, վրան ալյուր ցանեք: Խմորից ընկույզի մեծության գնդիկներ արեք: Գլորեք դրանք մնացած շաքարավազի մեջ, մի քիչ տափակացրեք ու տեղադրեք տապակի մեջ:

Թխվածքաբլիթը տապակեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, մինչև ոսկեգույն երանգ ստանալը, մոտ 20 րոպե:

Տեսանյութեր

Լրահոս