Բաժիններ՝

Սպիտակ սանգրիա

Բաղադրիչները՝

  • 1 շիշ կամ 750 մլ սպիտակ փրփրուն գինի
  • 100 մլ բաց գույնի ռոմ
  • 200 գ սեխի կամ ձմերուկի միջուկ
  • 1 ոչ մեծ, կանաչ խնձոր
  • 1 փոքր ճութ խաղող
  • 1 լայմ
  • 2-3 ճյուղ անանուխ
  • 2-3 ճ/գ շագանակագույն մանր շաքարավազ
  • 1/2-1 բաժակ գազավորված հանքային ջուր
  • սառույց

Պատրաստման եղանակը

Սեխը կամ ձմերուկը (կորիզնեը հեռացված) փոքր քառակուսիներով կտրատեք, խաղողը կիսեք (առանց կորիզների):

Խնձորը բարակ շերտերով կտրատեք: Լայմը բարակ օղակաձև կտրատեք:

Անանուխը, շաքարավազն ու լայմը բաժակի մեջ ճզմեք, վրան լցրեք ռոմը, խառնեք, ապա խառնուրդը լցրեք մեծ սափորի մեջ, ավելացրեք կտրատած միրգը: Խառնեք, վրան լցրեք գազավորված ջուրը: Այն 2-3 ժամով րեք սառնարանում. կարող եք նաև միանգամից մատուցել:

Մատուցելուց առաջ ավելացրեք գինին, սառույցը:

Խորհուրդ: Սպիտակ գինին կարող եք ընտրել ըստ ճաշակի՝ չոր, կիսաչոր կամ կիսաքաղցր: Եթե կիսաքաղցր գինի եք ընտրել, շաքարավազ կարող եք չօգտագործել: Մրգերի ցանկն էլ կարող եք համալրել՝ ըստ ճաշակի: Այսպես օրինակ՝ կարող եք դեղձ, ծիրան, արքայանարինջ, կիտրոն, տանձ կամ դեղին սալոր ավելացնել:

Տեսանյութեր

Լրահոս