
Գինով օղաբլիթներ

Բաղադրիչները՝ 8-10 բաժնի համար
- 300 գ ալյուր
- 1 բաժակ սպիտակ, չոր գինի
- 1/2 բաժակ շաքարավազ
- 1 փաթեթ կամ 10 գ փխրեցուցիչ
- 1 փաթեթ կամ 10 գ վանիլային շաքարավազ
- 1 բաժակ ձիթապտղի ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
Խառնեք գինին, ձիթապտղի ձեթը, սովորական և վանիլային շաքարավազները: Պնակի մեջ ավելացրեք նաև ալյուրը մի փոքր աղի ու փխրեցուցիչի հետ, խմոր հունցեք:
Խմորը ոչ մեծ մասերի բաժանեք: Մասերից յուրաքանչյուրը երշիկի նման ոլորեք ու օղակի ձև տվեք:
Տապակի վրա կալկա դրեք ու տեղադրեք օղաբլիթները:
Օղաբլիթները 10-15 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Մատուցեք տաք կամ սառը վիճակում:
Խորհուրդ: Օղաբլիթները պատրաստելիս կարող եք տարբեր գինիներով փորձարկումներ անել: Այս աղանդերը շատ համեղ է ստացվում կիսաքաղցր գինիներով: