Սարտու
                                    Բաղադրիչները՝
- 300 գ կլոր բրինձ
 - 250 գ ոչ շատ յուղոտ խոզի մսի խճողակ
 - 100 գ տապակելու նրբերշիկ
 - 150 գ հավի փափուկ կրծքամիս
 - 1 մեծ գլուխ սոխ
 - 200 գ թարմ կամ պահածոյացված կանաչ ոլոռ
 - 150 գ մոցարելա պանիր
 - 100 գ քերած պարմեզան պանիր
 - 1 ձու
 - 60 գ կարագ
 - 100 մլ լոլիկի սոուս
 - 2 ճ/գ ալյուր
 - 3 ճ/գ հացի փշուրներ
 - 3/4 լ բանջարեղենային արգանակ
 - ձիթապտղի ձեթ
 - աղ, աղացած սև պղպեղ
 
Պատրաստման եղանակը
Նրբերշիկները չոր թավայի մեջ բոլոր կողմերից տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ մոտ 5-6 րոպե: Մանր կտրատեք սոխը, երեք մասի բաժանեք: Մի մասը նույն թավայի մեջ 1 ճ/գ ձեթով 4-5 րոպե տապակեք, ավելացրեք ոլոռը և 1/2 բաժակ ջուր, հասցրեք եռման աստիճանի, միջին կրակի վրա 5-10 րոպե եփեք:
Հավի եփած կրծքամիսն ու նրբերշիկները ոչ մեծ կտորներով կտրատեք: Մաքուր թավայի մեջ 1 ճ/գ ձեթով տապակեք սոխի երկրորդ մասը: Ավելացրեք հավի կրծքամիսը, 4 րոպե տապակեք: Ավելացրեք նաև նրբերշիկներն ու լոլիկի սոուսը: Խառնելով 25 րոպե տապակեք: Պատրաստ լինելուց 3 րոպե առաջ ավելացրեք սոխի մեջ տապակած կանաչ ոլոռը:
Խառնեք խոզի մսի խճողակը, ձուն, 2 ճ/գ պարմեզանը և 1 ճ/գ հացի փշուրները, աղը, աղացած սև պղպեղը: Մսից փոքրիկ գնդիկներ արեք, ձիթապտղի ձեթի մեջ տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Արգանակը հասցրեք եռման աստիճանի, տաք պահեք: Մնացած սոխը տապակեք հաստ հատակով կաթսայի մեջ, 1,5 ճ/գ ձիթապտղի ձեթով: Ավելացրեք բրինձը, 4-5 րոպե տապակեք: Արգանակի կեսը լցրեք բրնձի վրա, եփեք այն՝ ժամանակ առ ժամանակ խառնելով և անհրաժեշտության դեպքում արգանակն ավելացնելով, մոտ 20 րոպե: Բրինձը վերցրեք կրակի վրայից, ձիթապտղի ձեթ լցրեք վրան, 2 ճ/գ քերած պարմեզան և մսից ու ոլոռից ռագուի կեսը:
Մոցարելան խորանարդաձև կտրատեք: Կլոր ու խորը տապակը կարագով պատեք, վրան ցանեք հացի փշուրները:
Բրնձի խառնուրդի 3/4-րդ մասն այնպես լցրեք տապակի մեջ, որ հատակն ու պատերը ծածկվեն: Կենտրոնում շերտերով լցրեք ռագուն, մոցարելան և մսի գնդիկները: Վրան քերած պարմեզան ցանեք, ծածկեք մնացած բրնձի խառնուրդով: 20-30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Մատուցեք տաք վիճակում՝ տորթի նման կտրտած:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    