Լցոնած բադրիջաններ
Բաղադրիչները՝
- 6 ոչ մեծ բադրիջաններ
- 300գ ցանկացած մսի խճողակ՝ ըստ ճաշակի
- 1 մեծ գլուխ սոխ
- 2 մեծ, հասած լոլիկ
- 1-3 պճեղ սխտոր
- 1 կտոր հաց
- 2 ձվի դեղնուց
- 1/4լ կաթ
- 5-7 ճյուղ մաղադանոս
- ձիթապտղի ձեթ, աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Կիսեք բադրիջանները: Գդալի սուր մասով հեռացրեք միջուկները՝ աշխատելով չվնասել կեղևը: Պետք է մոտ 1,5 սմ հաստության պատերով նավակներ ստանաք: Բադրիջանի միջուկը մանր կտրատեք ու աղ արեք: Թողեք 10 րոպե, հետո լվացեք ու քամիչով քամեք:
Բադրիջանե նավակները պատեք աղով ու ձիթապտղի ձեթով: 20 րոպեով տեղադրեք ջեռոցի ցանցի վրա: Տապակեք 180 աստիճան ցելսիուս ջերմաստիճանի պայմաններում:
Մանր կտրատեք սոխը: Լոլիկները դրեք եռացրած ջրի, ապա սառը ջրի մեջ, մաքրեք կեղևից ու սերմերից, միջուկը տրորեք:
Հաստ հատակով թավայի մեջ 3-4 ճ.գ. ձիթապտղի ձեթ լցրեք ու նրա մեջ խառնելով 5 րոպե տապակեք սոխը, լոլիկներն ու բադրիջանի միջուկը:
Հացը 5 րոպեով թրջեք տաք կաթի մեջ: Սխտորն ու մաղադանոսը մանր կտրատեք: Սոխով, լոլիկով ու բադրիջանի միջուկով թավայի մեջ ավելացրեք մսի խճողակն ու հացը, սխտորը, մաղադանոսը: Կրակն ուժեղացրեք ու խառնելով ևս 7 րոպե տապակեք, մինչև միսը փոխի գույնը: Աղ ու պղպեղ արեք:
Թավան վերցրեք կրակից: Դեղնուցները մի քանի ճաշի գդալ ջրի հետ հարեք ու ավելացրեք մյուս բաղադրիչներին, լավ խառնեք:
Բադրիջանե նավակների մեջ լցրեք խճողակը ու 20-25 րոպեով տեղադրեք ջեռոցում:
Խորհուրդ. Լցոնած բադրիջանները կախված սեզոնից կարող եք ուտել և՛ տաք, և՛ սառը վիճակում: Նույն կերպ լցոնել կարող եք նաև լոլիկները, սոխը, պղպեղներն ու նույնիսկ կարտոֆիլը: Ուտեստը մատուցեք բրնձի հետ: