Բաժիններ՝

Սպիտակ գինով ապուր

Բաղադրիչները՝

  • 500 մլ մսի արգանակ
  • 150 մլ սպիտակ չոր գինի
  • 150 մլ սերուցք (20-35 տոկոս յուղայնության)
  • 4 խոշոր ձվի դեղնուց
  • 4 փոքր կտոր հաց
  • 30 գ կարագ
  • աղացած դարչին
  • աղ, աղացած սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցրեք արգանակն ու գինին, տաքացրեք, բայց մի թողեք, որ եռա:

Թասի մեջ խառնեք ձվի դեղնուցները, սերուցքը, աղը, պղպեղը և աստիճանաբար ավելացրեք արգանակին՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան:

Կարդացեք նաև

Թույլ կրակի վրա շարունակեք տաքացնել ապուրը՝ դարձյալ անընդհատ խառնելով, մինչև խտանա, մոտ 5-7 րոպե:

Հացը փոքրիկ քառակուսիների ձևով կտրատեք, թավայի մեջ կարագը հալեցրեք ու հացի կտորները տապակեք բոլոր կողմերից, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Ապուրը լցրեք տաքացրած ափսեների մեջ, ավելացրեք չորացրած հացի կտորները, վրան դարչին ցանեք ու մատուցեք:

Խորհուրդ: Այս ապուրի կարմիր գինով տարբերակն էլ կա, բայց այդ դեպքում սպիտակ պղպեղը պետք է փոխարինել սևով, մի փոքր շաքարավազ ավելացնել և ըստ ցանկության՝ մսագնդիկներ:

Տեսանյութեր

Լրահոս