Թխվածքաբլիթ «Կանեստրելի»
Բաղադրիչները՝
- 250 գ ալյուր
- 125 գ կարագ
- 125 գ շաքարավազ
- 1 ձու
- 1 խոշոր կիտրոնի կեղև
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Թասի մեջ հարեք հալեցրած կարագն ու շաքարավազը, ավելացրեք ձուն ու խառնեք: Կիտրոնի կեղևը մանրացրեք, լցրեք նույն թասի մեջ: Այնուհետև ավելացրեք նաև ալյուրը, լավ հունցեք:
Խմորից գունդ արեք, փաթաթեք կերակրի թաղանթի մեջ ու 30 րոպեով տեղադրեք սառնարանում:
Խմորից 5 մմ հաստությամբ շերտ բացեք: Ատամնաձև ծայրերով ֆորմայով թխվածքաբլիթներ առանձնացրեք ու տեղադրեք տապակի վրա:
Թխվածքաբլիթը թխեք 15 րոպեով տեղադրելով 180-190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Պատրաստի թխվածքաբլիթը հովանալուց հետո վրան շաքարի փոշի ցանեք: