Աքաղաղը՝ գինու մեջ
Բաղադրիչները՝
- 1 աքաղաղ, որը կարող եք փոխարինել 1,5 կգ ընդհանուր քաշով 1-2 ճուտով
- 1/2 բաժակ կարմիր գինի
- 6 կտոր սալ կամ յուղոտ բեկոն
- 250-300 գ շամպինյոն
- 12 փոքր գլուխ սոխ
- 2-3 մեծ պճեղ սխտոր
- 2 խոշոր գազար
- 2 ճյուղ ուրց
- 1 դափնու տերև
- մաղադանոս՝ ձևավորման համար
- աղ, աղացած սև պղպեղ, ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակը
Աքաղաղը 8 մասի բաժանեք, տեղադրեք մեծ կաթսայի մեջ, վրան գինի լցրեք:
Սոխը օղակաձև կտրատեք: Մաքրեք գազարը, 4 մասի բաժանեք: Կտրտած սոխն ու գազարը լցրեք գինով կաթսայի մեջ: Ուրցն ու դափնու տերևը թելով իրար կապեք, կրկին գցեք գինով ու աքաղաղով կաթսայի մեջ, 24 ժամով տեղադրեք սառնարանում:
Հաջորդ օրը գինին ուրիշ կաթսայի մեջ լցրեք: Աքաղաղի կտորները չորացրեք անձեռոցիկով:
Հաստ հատակով մեծ թավայի մեջ ձիթապտղի ձեթ լցրեք, աքաղաղի մասերը մինչև ոսկեգույն երանգ ստանալը բոլոր կողմերից տապակեք:
Աքաղաղի կտորները թավայից հանեք ու ափսեների մեջ դրեք: Նույն թավայի մեջ լցրեք մարինացված բանջարեղենն ու ճզմած սխտորը: 2-3 րոպե տապակեք:
Կաթսայի մեջ դրեք աքաղաղի կտորները, բանջարեղենը, վրան լցրեք գինին, աղ ու սև պղպեղ արեք: Միջին կրակի վրա հասցրեք եռման աստիճանի, կրակը իջեցրեք, կիսաբաց կափարիչով եփեք 1,5-2 ժամ:
Մաքրեք շամպինյոնները, հեռացրեք ոտքերը: Գլխիկները կտրատեք, փոքր քառակուսիների ձևով կտրատեք նաև բեկոնը կամ սալը: Բեկոնը շամպինյոնների հետ 10 րոպե տապակեք:
Երբ աքաղաղն արդեն պատրաստ լինի, ավելացրեք շամպինյոններն ու բեկոնը: Մատուցելուց առաջ ուտեստի վրա մաղադանոս կտրատեք:
Խորհուրդ. Եթե աքաղաղը մատուցման օրն եք պատրաստում, կարող եք նրա վրա ¼ բաժակ կոնյակ կամ բրենդի լցնել: Արեք դա, երբ աքաղաղի կտորները դեռ տապակվում են, ու միանգամից այրեք ալկոհոլը: