Պորտուգալական հացով ապուր
Բաղադրիչները՝
- 600 գ չորացրած սպիտակ հաց
- 4-6 ձու
- 12 ձիթապտուղ
- 4 պճեղ սխտոր
- փոքրիկ փունջ համեմ
- 2 ճ/գ գինու քացախ
- 6 ճ/գ ձիթապտղի ձեթ
- ծովի խոշոր աղ
Պատրաստման եղանակը
Համեմը մանր կտրատեք, սխտորը մաքրեք: Հացը փոքր կտորների բաժանեք:
Սխտորը, համեմն ու ծովի աղը ճզմեք, մինչև միատարր զանգված ստանալը: Այդ զանգվածը լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք ձիթապտղի ձեթն ու խառնեք:
Լայն կաթսայի մեջ մի փոքր աղով ու քացախով եռացրեք ջուրը: Ձվերից յուրաքանչյուրը ջարդեք ափսեի մեջ, հետո լցրեք եռացող ջրի մեջ: Այս ձևով միաժամանակ կարող եք 3 ձու պատրաստել: Պատրաստի ձվերը նրբորեն չորացրեք կտորից անձեռոցիկներով, որպեսզի սպիտակուցային թաղանթը չպատռվի:
Սոուսին ավելացրեք 3 բաժակ եռացրած ջուրը, որը մնացել է ձվերը պատրաստելուց հետո: Խառնեք ու այդ խառնուրդի մեջ լցրեք հացը: Թույլ կրակի վրա տաքացրեք, լավ խառնեք, որպեսզի հացը թրջվի:
Ապուրը լցրեք տաքացրած ափսեների մեջ՝ յուրաքանչյուրի մեջ ավելացնելով մեկական ձու և ձիթապտուղները (կարող եք օղակաձև կտրտել դրանք, կիսել կամ էլ ամբողջական թողնել):
Անմիջապես մատուցեք:
Խորհուրդ: Ցանկության դեպքում ջրի փոխարեն կարող եք բանջարեղենի կամ հավի արգանակ օգտագործել, իսկ համեմի հետ մեկտեղ նաև մաղադանոս ու սամիթ ավելացնել: