Ձվից ու պանրից պատրաստված գնդիկներ՝ մսով
Բաղադրիչները՝
- 500 գ չորացած սպիտակ հաց
- 8 ձու
- 150 գ քերած ոչխարի պանիր
- 200 գ քերած պարմեզան պանիր
- աղ
Սոուսի համար
- 500 գ կտրտած լոլիկ իր հյութի մեջ
- 300 գ հորթի փափուկ միս
- 300 գ խոզի փափուկ միս
- 300 գ խոզի երշիկ՝ տապակելու համար
- 1 միջին չափի գլուխ սոխ
- 1 կծու կարմիր պղպեղ չիլի
- 1 բաժակ սպիտակ չոր գինի
- 2 ճ/գ ձիթապտղի ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
Սոուսի համար մանր կտրատեք սոխը: Խորը թավայի մեջ ձեթ լցրեք, ավելացրեք կտրտած սոխը, տապակեք մինչև փափկելը՝ մոտ 5 րոպե: Միսն ու նրբերշիկը ոչ մեծ քառակուսիների ձևով կտրատեք, ավելացրեք սոխով թավայի մեջ, ևս 5 րոպե տապակեք: Մսի վրա լցրեք գինին ու պատրաստեք, մինչև այն գոլորշիանա:
Թավայի մեջ ավելացրեք լոլիկները, ամբողջական չիլի պղպեղը, և մեկ բաժակից ոչ պակաս տաք ջուր, որպեսզի ջրիկ սոուս ստացվի: Աղ արեք: Սոուսը 1,5 ժամ թույլ կրակի վրա եփեք, ապա ցանցով հանեք միսն ու երշիկները, պահեք տաք վիճակում:
Գնդիկների համար հացը փշրեք, խառնեք ձվերի, երկու տեսակի պանրի ու մի փոքր աղի հետ: Միատարր խմոր սարքեք, 7 սմ տրամագծով գնդիկներ պատրաստեք: Պատրաստ լինելուց հետո շարեք փայլաթիթեղի վրա:
Գնդիկները տեղադրեք սոուսի թավայի մեջ, պատրաստեք միջին ուժգնության կրակի վրա մինչև դրանք մեկուկեսից երկու անգամ մեծանան, մոտ 10 րոպե: Գնդիկները մատուցեք սոուսի ու մսի հետ մեկ ափսեի մեջ:
Խորհուրդ: Մսով սոուսն առանց գնդիկների կարող եք օգտագործել նաև որպես խավարտ՝ մակարոնեղենի հետ: