Միջազգային ահաբեկչությունը` Սիրիայում, Լիբիայում և այլուր, իսկ այժմ էլ՝ Արցախում, գործում է Թուրքիայի հովանավորությամբ, իսկ Թուրքիան գործում է աշխարհի հովանավորությամբ ու թողտվությամբ: Միջազգային հանրությունը կանաչ լույս է վառել Թուրքիայի բոլոր քայլերի, ոտնձգությունների ու սանձարձակ երթևեկի առաջ: Վարձկան գրոհայիններ հավաքագրող և ահաբեկչական խմբավորումներ ստեղծող Թուրքիայի նախագահն այդ իսլամիստ ծայրահեղականների, կրոնական մոլեռանդների շրջանում ինքնահռչակ սուլթան ու մեծ խան է ընդունվում:
Հունահռոմեական իրավագիտական միտքը հանցագործությունների բացահայտման համար առաջարկում է գտնել «Ո՞ւմ է դա ձեռնտու հարցի» պատասխանը: Այս մոտեցումը քաղաքագիտության մեջ բանաձևվել է որպես՝ «Չկան մշտական բարեկամներ (կամ թշնամիներ), կան մշտական շահեր»:
Արդեն մեկ ամիս է, արցախաադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով ծավալված պատերազմի հենց սկզբից, Եվրոպայում և Ամերիկայում սփյուռքահայությունը բազմահազարանոց հանրահավաքներ է կազմակերպում` դատապարտելով թուրք-ադրբեջանական ագրեսիան արցախահայության նկատմամբ: Հորդորում է եվրոպական պետություններին և ակնկալում, որ նրանք նույնպես դատապարտեն Թուրքիայի մասնակցությունը պատերազմին:
ԽՍՀՄ-ի և Սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո, անկախություն ստացած արևելաեվրոպական և նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, ոգևորված արևմտյան արժեքներով՝ ժողովրդավարություն, իրավական պետություն, շուկայական հարաբերություններ, ձգտեցին ինտեգրվել Եվրոպային։ Արևելաեվրոպական երկրների պարագայում գոյություն ուներ նաև այլ՝ պատմականորեն հակառուսական տրամադրություններ։
Անցան այն ժամանակները, երբ թնդանոթների «խոսելուն» զուգընթաց մուսաներն ինքնաբուխ ու ինքնակամ լռում էին: Հիմա այդ լռությունը մուսաներին օրենքով է պարտադրվում: Ու դա հասկանալի է՝ պատերազմական իրավիճակում բովանդակային ցանկացած խոսք կարող է վնասել: Վնասել՝ բարոյահոգեբանական աննպաստ մթնոլորտ ձևավորելով, կամ կոնկրետ փաստի հրապարակմամբ՝ թշնամուն տեղեկություն փոխանցել:
Համավարակի երկրորդ, կամ հերթական ալիքը լրացուցիչ ճշգրտում է համաշխարհային տնտեսական գործընթացները: Արժույթի միջազգային հիմնադրամն այս օրերին հրապարակեց իր ուսումնասիրություն-կանխատեսումը: Կանխատեսումն այն մասին՝ ինչ մակրոտնտեսական ցուցանիշներ կարձանագրվեն տարբեր երկրներում այս տարի, և ինչ գործընթացներ ակնկալել 2021-ին: Կարծես ոչ մի երկրի եկող տարի չի հաջողվի վերականգնել այս տարվա անկումների ծավալը: Համաշխարհային տնտեսությունը 2021թ. չի հասնի վերականգնել այն ծավալները, որ ուներ 2019-ին: Բայց ես առաջին անգամ ԱՄՀ-ի կանխատեսումների թվերը չէի համեմատում:
Վիճակագրական տեղեկագրերից մամուլի ուշադրությանը համարյա չի արժանանում «Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման հանրագումարները» անունը կրողը: Պատճառը երևի այն է, որ անասնապահությունը եզակի ոլորտ է: Եզակի այն իմաստով, որ զարգանում (կամ գոյատևում) է համարյա առանց պետական միջամտության:
Այս օրերին դժվար է մտածել պատերազմից զատ՝ որևէ այլ թեմայի մասին: Կենտրոնանալ, մտածել ու գոնե փորձել վերլուծել: Հարցն ամենևին էլ հրապարակվելիք տեքստի հասարակական ընկալումը չի: «Ամբոխահաճո» լինել-չլինելու հարցը լրատվության ոլորտում հավանաբար սկսնակին հուզող թեմա է։ Հետո արդեն առաջնային դառնում են մարդկային ու մասնագիտական արժեհամակարգերը:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 1-ի «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրի ներքո զետեղված խմբագրականում հարկ չկա տողատակ փնտրելու կամ տարընթերցելու, ուղղակի ասում է, որ Թուրքիան Արցախի խնդրի կարգավորման բանակող կողմ լինի, և Հայաստանն ուղղակի այդ երկրի հետ բանակցի: Առաջարկը պատճառաբանվում է և հստակ տեսլական է ուրվագծվում:
Արդեն հրապարակվել են ադրբեջանական տնտեսության թվերն այս տարվա հունվար-օգոստոսին: «Ողբն ու կականը» մեկ ուղղության վրա է՝ նավթի միջազգային գները շարունակում են ցածր մնալ ադրբեջանական սպասելիքներից: Արդյունքում՝ այս երկրի արտաքին ապրանքաշրջանառությունը պակասել է 28.6 տոկոսով:
Ժամանակային ձևերի մեջ ամենադժվար իրացվողը ներկան է՝ իր ողջ պատասխանատվությամբ: Իսկ պատասխանատվությունից խուսափելու լավագույն միջոցն անցյալի մեջ կամ ապագայում թաքնվելն է: Անցյալը՝ որոշված, ապագան՝ անորոշ, հեշտ է որոշելիքը կիսել այդ երկու՝ ուղղակիորեն խնդիր չհարուցող տարածությունների միջև: Եվ սեպտեմբերի 21-ին Մատենադարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը հենց դրա վկայությունն էին, սակայն որոշ իմաստով՝ թերի, մասնակի: Որովհետև Փաշինյանը չի սիրում մեր անցյալը, թեպետ խորհրդանշական օրվա իրողությունը հենց անցյալի ձեռքբերում էր:
Հայաստանի կրթության ոլորտում առկա իրավիճակը շարունակում է մնալ ապակառուցողական։ Ոչ մի կերպ նախարարությանը չի հաջողվում ձևավորել այնպիսի օրակարգ, որը հնարավորություն կտա վերջապես սկսել կրթական բարեփոխումների մասին լուրջ քննարկումներ։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի կրթական համակարգի մասին լուրջ հետազոտություններ չեն արվում, և մեր բարեփոխումներն արվում են «աչքաչափով»։
«Ինչի՞ խաբեց մեզ, որ չէր կարողանալու երկիր կառավարել, ինչի՞ մեզ էս վիճակի մեջ դրեց»,- սա հռետորական հարցադրում չէ, սա ցուցարարների արդար պահանջն է հետհեղափոխական Հայաստանում: «Երկու տարի առաջ էս մարդիկ տաղավարները փակել` էս նույն հրապարակում Նիկոլի հետ հեղափոխություն էին անում, հիմա Նիկոլն արհամարհում է էս մարդկանց»,- սա արդեն խաբվածի, քցվածի մեղադրանք է՝ դարձյալ հետհեղափոխական Հայաստանում:
Եթե դեղ ու դարման չունեցող վարակը պատահական ու անզգույշների ընտրություն էր կատարում, ապա սոցիալական ճգնաժամն առավել մասսայական բնույթ է կրելու` խտրականության ու զգուշավորության միջոցառումները շրջանցելու սկզբունքով: Դիմակ կրելու, ախտահանվելու, տանը նստելու պայմաններն անօգտակար են լինելու, քանի որ սոցիալական ճաքն ու ճեղքվածքը սողոսկելու է տուն, որքան էլ ամուր փակված լինի դուռը, գրվելու է գազի հաշվիչին, հոսանքի հաշվիչին, վեր ու վար է անելու սառնարանի դատարկության մեջ, անփող գրպաններում, ի վերջո, նստելու է մեր սեղաններին:
Վերջին տարիներին ապահովագրության ոլորտում գործում է յոթ կազմակերպություն: Ապահովագրավճարներն ամեն տարի աճում էին: Հետևաբար՝ կարելի էր խոսել ոլորտի առաջընթացի մասին: Սակայն այս տարվա տնտեսական անկումն արդեն նկատելի է նաև ապահովագրական բիզնեսի ոլորտում: Դա նկատելի է կիսամյակային տվյալների համադրմամբ: 2018թ․ առաջին կիսամյակի ապահովագրավճարների ընդհանուր ծավալը 22 մլրդ 271.6 մլն դրամ էր: Անցած տարի այն ռեկորդային ցուցանիշի հասավ՝ 26 մլրդ 462,7 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսամյակն ավելի «համեստ» է՝ 24 մլրդ 332 մլն դրամ:
«Հորս տուն եմ տանելո՞ւ էդ գույքահարկը»,- մուննաթ է գալիս Նիկոլ Փաշինյանը, երբ հարց են ուղղում քաղաքացիները, թե ինչպե՞ս ես վճարելու այն:
Համավարակի իրավիճակում մեր տնտեսության ամենաշատ կրճատված ոլորտը շինարարությունն է: «Ինչո՞ւ հենց շինարարությունը» հարցը բազմաթիվ ու ոչ միանշանակ պատասխաններ ունի: Փոխարենը՝ հստակ կարելի է հետևել կրճատման պատմությանը:
Մարդիկ բաժանվում են երկու խմբի, նրանք` ովքեր մտածում են ու նոր են խոսում, և նրանք` ովքեր խոսելուց հետո են մտածում: Իսկ Նիկոլ Փաշինյանը ո՛չ առաջին խմբի մեջ է տեղավորվում, ո՛չ էլ երկրորդ: Մարդկանց երրորդ խումբ է ինքնին ձևավորել. ո՛չ խոսելուց առաջ է մտածում, ո՛չ էլ խոսելուց հետո: Քաջ Նազարն անմահ է, քանի որ նրա նորովի կերպավորումներն ի հայտ են գալիս տարբեր ժամանակներում` այս կամ այն գործչի տեսքով՝ ապահովելով շարունակականություն, մշտնջենականություն:
1999թ. Հայաստանում վերականգնվեցին տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն, դաստիարակ մրցույթները։ Այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանն էլ խոստացավ, որ լավագույն ուսուցչին կառավարությունն ավտոմեքենա է նվիրելու։ Հայտնի պատճառով Վազգեն Սարգսյանը չհասցրեց դա անել, բայց Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը կատարեց նրա խոստումը։ Տարիներ շարունակ Հայաստանն աշխարհի միակ երկիրն էր, որն ամենաթանկ մրցանակն էր տալիս տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին՝ ավտոմեքենա։ Այդպես շարունակվեց մինչև 2018թ.։ 2019թ.-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը նախընտրեց պարգևատրել ավելի մեծ թվով ուսուցիչների՝ ավտոմեքենայի փոխարեն՝ նրանց տալով համակարգիչներ։ Քչերին շատ տալու սկզբունքը փոխարինվեց շատերին քիչ տալու սկզբունքով։
Դժվար թե մեկն այլընտրանք առաջարկի, եթե պնդենք, որ և՛ արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններում, և՛ ներքաղաքական ու հասարակական կյանքում մեր պետության ու պետականության գերխնդիրն Արցախն է` իր հիմնահարցով: Իսկ խնդիրն այնպիսի լուծում է պահանջում, ինչպիսին այդ հինավուրց հողի հնաբնակ տերն է պատկերացնում` իր երկարամյա պայքարով: Ուրեմն՝ Արցախի հիմնախնդրի լուծումը մեկ ժողովրդի համար պետք է ընդունելի լինի` բացառապես Արցախի ինքնորոշված ժողովրդի: Անվիճելի է, որ մեր ինքնության, պետության ու պետականության, լինելիության ընթացքի երաշխիքն ու պայմանն Արցախն է: Արցախը ոչ միայն Հայաստանի դարպասն է, այլ ուղղակի մեր առօրյա, ամենօրյա ելումուտը: Այդուհանդերձ, արցախցին է որոշել և որոշում իր կեցությունն ու կացությունը:
Մեր երկրում, տևական ժամանակ է, ապրանքների գները հասարակական ուշադրության չեն արժանանում: Պատճառը պարզ է, գնաճը չափազանց ցածր է: Հետևաբար՝ հասարակությունն ամենևին էլ ուշադիր չէ փորձագիտական «փնթփնթոցի» հանդեպ, որ գնաճի բացակայությունը տնտեսության անգործունեության պես մի բան է: Երևույթ, որ փաստարկում է տնտեսության առաջընթացի զարգացման ցածր տեմպը (կամ` բացակայությունը): Իսկապես 2020թ. հունվար-հուլիսին սպառողական գների աճի ցուցանիշը 1.5 տոկոս է: Նույնիսկ այն, որ պարենամթերքի գնաճն ավելի առաջանցիկ է՝ 1.9 տոկոս, բավարար ուշադրության չարժանացավ: Պարզ է, որ մամուլի համար այս ցանկը քչփորելն արդեն պակաս հրապուրիչ է թվում:
Երբ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հանրային հանդիպումների հարթակներից ու ամբիոններից կամ պարզապես հերթական տեսաուղերձի ժամանակ հնչեցնում էր «նոր Հայաստան» պատկառազդու արտահայտությունը, չէինք կարողանում տեղը տեղին պատկերացնել, թե ինչպիսին կամ ինչ է նոր Հայաստանը: Վարչապետի երազն էր մեր քնատ կոպերի տակ դրված, մնում էր այն իրական ու շոշափելի դարձնել: Եվ մենք այդ երազը տեսնում էինք մեր ցանկություններին համապատասխան: Իսկ մինչ այդ համոզված էինք, որ նոր Հայաստանն արդեն կերտել ենք և 1991թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով դրել սկիզբը, որի մեկնարկը տրվել էր դեռ մեկ տարի և մեկ ամիս առաջ` օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով:
Բոլոր երկրները հրապարակում են համավարակային տարվա երկրորդ եռամսյակի և առաջին կիսամյակի տնտեսական ծրագրերը: Բոլոր հայտնի միջազգային տնտեսական, ֆինանսական կազմակերպություններն ու կառույցները հրապարակում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի իրենց գնահատականներն ու կանխատեսումները:
Ամենասարսափելին քաոսն է, անորոշությունից ավելի սոսկալի: Անորոշությունից ելք կա դեպի որոշակիություն, իսկ քաոսը ճահիճ է: Դեռ երկու տարի առաջ աղոտ զգացողություն կար, հանկարծ չլինի այնպես, որ մի օր արթնանանք և տեսնենք՝ երկիրը վերածվել է քաոսի: Որոշներն ունեին այդ զգացողությունը և ի սրտե ասում էին` Աստված ձայնդ լսի՝ նրանց, ովքեր համոզված վստահեցնում էին, որ նման բան հնարավոր չէ: Սա գուշակություն չէր, ոչ էլ չարակամ մտայնություն, պարզապես եկող օրը տեսնելու թափանցիկ հայացք էր` ներկա օրվա կարողությունը կշռելու դրդումով: Եվ այսօր այդ օրն է, այդ օրվա մոտեցումը որպես շոշափվող միս ու ոսկոր տեսնելը: Ինչպես ասում են` շունը տիրոջը չի ճանաչելու:
Մեր էպոսում Դավիթը մենակ է գնում կռիվ: Հրաժեշտ է տալիս Սասունի մայրերին, քույրերին, իգիթ տղերքին, որոնք հավաքվել էին` ճամփելու փրկչին, որ մեն մենակ էր գնում թշնամի բանակի դեմ: Նրանցից ոչ ոք չգնաց Դավթի հետևից` գոնե հեռվում կանգնելու, մարտական գործողություններից դուրս, երկրպագելու, ոգեշնչելու մարտադաշտում անաջակից կռվող հերոսին: Այդ քույրերից գոնե մեկը մի փարչ ջուր ձեռքին բռնած չկանգնեց մարտադաշտին մոտ բլրալանջին` կռվից հոգնած մեր տղին մի կում ջուր տար: Էլ չեմ ասում՝ մայրերից մեկը մի սպեղանի կրծքին սեղմած սպասեր, գուցե քերծվածք ունենար Դավիթը` վերքին դարման աներ:
Գործազրկության թեման որոշակի իմաստով անտեսված է մամուլի կողմից: Պատճառներից կարևորն այն է, որ գործազրկության մասին պաշտոնական (հաստատված) տվյալ-տեղեկությունները հրապարակվում են ժամանակային մեծ խզվածքով: Իսկ նման լուր-տեղեկությունը մամուլի համար հետաքրքիր չէ: Դիտարկենք կոնկրետ օրինակի վրա:
Հերթական հրապարակման թեմայի ընտրությունն էի կատարում` մտքով կառուցելով ասելիքն ու նպատակը, երբ լսեցի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը և կտրուկ մտափոխվեցի, ասելիքն ինքնաբերաբար եկավ: Ո՛չ, բնավ էլ նպատակ չունեմ անդրադառնալ ասուլիսին, պարզապես ուղղորդեց որոշ դիտարկում անելու համար: Այսօր Սերժ Սարգսյանը հարց ու պատասխանով հանդես եկավ, իսկ օրեր առաջ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Պատանի և երիտասարդ ժամանակ վերապահում ունեի հայկական խորհրդային մշակույթի հանդեպ, համոզված լինելով, որ ազատության դեպքում մեր մշակույթն աննախադեպ վերելք կունենա։ Երեկոներին ձայնապնակներով և մագնիտոֆոններով լսում էինք Սալվատորե Ադամո, Բիթլզ և այլ արևմտյան կատարողների, արհամարհելով հայկական էստրադան։
Տնտեսական տարվա առաջին կիսամյակի շատ թվեր կանխատեսելի էին: Անկումը համարյա բոլոր ոլորտներում է: Բացառություն չէ նաև արտաքին առևտուր-ապրանքաշրջանառությունը: Այն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած՝ կրճատվել է 11.7 տոկոսով:
Հատկապես հեղափոխականների շրջանակում ոչ այնքան հիասթափություն, որքան մանթրաժ վիճակ է առաջացրել Փաշինյանի հևասպառ, առուն դեռ չթռածին հոպլա ասելու պես շնորհավորանքը Լուկաշենկոյին: Ինչո՞ւ: Կեղծված ընտրությունների, քաղաքական կեղծիքի առիթով ընդվզող հասարակության նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտ ուժի դեմ պայքարողը ողջունում է նույնանուն քաղաքական հանցագործությունը` իշխանության գալուց երկու տարի անց: Այ քեզ շրջադարձ: Հիմա դու ո՞ր մեկն ես, ո՞ր դիմակի տակ ես հանդես գալիս: