Հրապարակվեց այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Ինչ-որ իմաստով այն ավելի սպասված էր, քան անցած տարվանը: 2019-ի առաջին եռամսյակի տվյալների հրապարակումը սպասված էր համեմատելու համար: Հետաքրքիր էր դիտարկել նոր իշխանությունների շրջանում գրանցված տնտեսական տվյալները: Դիտարկել ու համեմատել նախորդ տարիների տվյալների հետ:
Այսպիսով, արտակարգ դրությունը երկարացվեց ևս մեկ ամսով։ Սա նշանակում է, որ այս ուսումնական տարում երեխաներն այլևս դպրոց չեն գնա։ Նույնիսկ, եթե մայիսի կեսին Հայաստանում ունենանք իդեալական իրավիճակ՝ կորոնավիրուսի հետ կապված, և բացենք դպրոցները, ծնողների մեծ մասը երեխաներին դպրոց չի ուղարկելու։
Հետաքրքիր երևույթ է վիճակագրությունը: Ինչ ասես՝ չի հաշվում: Ճիշտ է՝ հասարակական վստահություն-վերաբերմունքը որոշակիորեն չի գնահատում վիճակագիրների տիտանական աշխատանքը: Բայց միշտ հետևում ու օգտվում է նրանց աշխատանքից: Նպատակ ունենալով հասկանալ սոցիալ-տնտեսական կյանքը: Օրինակ, երբ 2018թ. իրավախախտումների վիճակագրությունը հանցագործությունների աճ էր արձանագրում, մասնագիտական տարօրինակ կարծիքներ էին հնչում:
Արդեն պարզ է, որ ուսումնական այս կիսամյակի դասերն առաջիկա շաբաթներին ևս կանցկացվեն առցանց ձևով։ Սա նշանակում է, որ հրատապ է դառնում առցանց ուսուցման մեթոդական ապարատ մշակելու հարցը։ Առաջին օրերին ուսուցիչները հախուռն ձևով սկսեցին օգտագործել առցանց տարբեր հարթակներ՝ դասերի շարունակականությունն ապահովելու համար։ Հիմա մենք արդեն մի փուլում ենք, որ կարող ենք ավելի խորքային մտածել առցանց ուսուցման մասին։
Արտակարգ վիճակի պահին բոլոր տնտեսական լուրերը սպասված են: Համարյա առանց բացառության: Բոլորն էլ գիտեն, որ իշխանություններն ամենօրյա պարբերականությամբ պիտի հայտարարություն անեն բիզնես միջավայրին աջակցելու մասին: Սա իսկապես բոլորը գիտեն: Բոլոր երկրներում գիտեն:
«Չաշխատելը թուլացնում է մարմինը, բայց հղկում է միտքը»: Ստույգ չեմ հիշում՝ հնդկական ասացվա՞ծք է, թե՞ յոգայի մասին ինչ-որ գրքում եմ կարդացել: Կարևոր չէ: Այսօր բոլորս ձևացնում ենք, թե հեռահար աշխատանքի ենք անցել: Իրականում չենք աշխատում: Իհարկե: Որովհետև եղած-չեղած մտքերը միայն կորոնավիրուսի հետ են կապված: Բայց բոլորս հիշում ենք օրենքի ու պարետատան պահանջը խուճապ չառաջացնելու մասին: Հիշում ենք ու միայն պաշտոնական տեղեկատվություն ենք կարդում:
Փիլիսոփաները դեռ կհասցնեն վերլուծել կորոնավիրուսի հետևանքները: Այն, ինչ կատարվում է աշխարհում, հնարավոր է՝ ավելի մեծ հետք թողնի, քան հերթական գլոբալիզացիան կամ հասարակության վերափոխման որևէ այլ հին ու նոր փորձ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որի մասին մի քանի շաբաթ առաջ միայն մասնագետները գիտեին, հիմա ավելի հայտնի է, քան ՖԻՖԱ-ն: Կամ որևէ այլ կազմակերպություն: Այդ կազմակերպության կայք-քարտեզը հիմա ավելի շատ դիտումներ ունի, քան ամենահայտնի բլոքբաստերները: Երևի թե՝ միասին վերցրած:
Կորոնավիրուսի հետ կապված՝ Հայաստանի ուսումնական հաստատությունների գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցված է։ Սա նոր ու հետաքրքիր իրավիճակ է ստեղծում կրթության համար։ Հեռավար կրթությունը միշտ եղել է՝ որպես դեմ առ դեմ կրթությանը զուգահեռ գոյություն ունեցող համակարգ։ Հիմա աշխարհում առաջին անգամ ստեղծվում է մի վիճակ, երբ հեռավար կրթությունը որոշ ժամանակով դառնում է ֆորմալ կրթության կազմակերպման միակ հնարավոր ձևը։ Սա յուրահատուկ գիտափորձ է՝ հասկանալու համար, թե ինչպիսին կլինի միայն հեռավար ձևով աշխատող կրթությունը։
Դեդեկտիվի սիրահարներին, հարկավ, տնտեսական վիճակագրության իրավախախտումների բաժինը դուր կգա: Այս հատվածում ինչ ասես՝ չես գտնի: Օրինակ, թե քանի մարդ է ձերբակալվել, քանիսը՝ կալանավորվել, նրանցից քանիսը որքան ժամանակ են գտնվել կալանքի տակ, քանի գործ է ուղարկվել դատարան, և այդպես շարունակ: Իրավախախտումների մեջ կա նաև «Բնապահպանության իրավախախտումներ» բաժին: Նախորդ տարիներին մեր վիճակագրությունը հրապարակում էր թե 100 հազար բնակչի հաշվով բնապահպանության որ ոլորտում քանի իրավախախտում է արձանագրվում:
Տարածված տեսակետ կա այն մասին, որ պետությունը լավ մենեջեր չէ։ Առաջնորդվելով այս տրամաբանությամբ, շատ հաստատությունների կառավարումը պետությունները տալիս են մասնավորին։ Մեկ այլ տարբերակով էլ փորձ է արվում բիզնես կառավարման մոտեցումները տարածել պետական համակարգում։ Մշակվում են արդյունավետության ցուցանիշներ, թվերը դառնում են որոշիչ։
46 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ԱԺ-ից մինչև հանրաքվեի անցկացումը ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը: Հայտարարության մեջ 10 անգամ օգտագործվում է «պետություն զավթել» արտահայտությունը՝ առավել շեշտելու համար, թե նախորդ իշխանությունները զավթել են պետությունը։ Թե ումից են զավթել, ինչպես են զավթել, և ինչ է նշանակում՝ պետության զավթում, հայտարարության մեջ չի ասված։
Բուհերում Հայոց լեզու և գրականություն և Հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցման շուրջ ծագած տարակարծությունների ֆոնին՝ ստվերում մնաց էկոլոգիական կրթության հարցը։ Բանն այն է, որ ըստ «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքի՝ էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը պարտադիր են կրթության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Անշարժ գույքի շուկայի նկատմամբ հետաքրքրությունը միշտ էլ որոշակի բացատրություններ ունի: Մեր դեպքում այդ հետաքրքրությունը սրվում է ցանկացած նոր իշխանության պարագային: Հետևաբար՝ այն պայմանավորված է սեփականության վերաբաշխման սպասումներով: Ցանկացած փոփոխություն` հեղափոխությունից մինչև ամենապարզ իշխանափոխությունը, անշարժ գույքի շուկայում աշխույժ գործընթացներ է ծնում:
«Այո»-ի կողմնակիցների գլխավոր թեզն այն է, թե Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի հագով սահմանադրություն է կարել, հետևաբար՝ պետք է պաշտոնանկ արվի.
Մեր մամուլում ու սոցցանցերում կորոնավիրուսը հիմնական թեմա դարձավ այն պահից, երբ արձանագրվեց մեր հարևան Իրանում: Հիմա բոլորն են խոսում այս վարակի մասին: Նույնիսկ տնտեսությամբ հետաքրքրվողները: Արժույթի միջազգային հիմնադրամը 2020-ի համար համաշխարհային տնտեսության 3.3 տոկոսանոց աճ էր կանխատեսել:
ՀՀ կառավարությունը 2019թ. մայիսի 16-ի նիստում հաստատել է 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը։ Այս ծրագրում մանրամասն նշվում է, թե առաջիկա 4 տարիներին ինչ փաստաթղթեր պետք է ընդունվեն, ինչ արդյունքներ պետք է ապահովվեն։ Դիտարկենք ծրագրի կրթության հատվածին վերաբերող որոշ դրույթներ։
Բանակում տեղի ունեցող միջադեպերը քննարկելիս մշտապես արծարծվում է Հայաստանի զինվորների կրթական ցածր ցենզի խնդիրը։ Հասկանալով, որ նմանատիպ միջադեպերի պատճառները բազմագործուն են, քննարկենք խնդրի կրթական մասը։
Տարիքն անսպասելի հետևանքներ ունի: Խոսքն ամենևին էլ ինքնազգացողության մասին չէ: Տարիքի հետ պարզապես արձանագրում ես, որ երիտասարդ գործընկերներդ սկսում են տարօրինակ հարցեր տալ: Այս փաստից հուսահատվել պետք չէ: Պատճառը շատ պարզ է: Բոլոր հարցերի նորօրյա պատասխանիչ «Օքեյ գուգլն» ավելի երիտասարդ է: Ավելի երիտասարդ, քան մեր նորանկախ երկիրը:
Դժվար է միանշանակ պատասխանել, թե ինչու են մեր տարածաշրջանի երկրներն այդչափ կարևորում զբոսաշրջության ոլորտը: Բայց այն ազգային հպարտության պես մի բան է դառնում: Տարին համարյա չավարտված՝ մեր իշխանությունները սկսեցին հպարտանալ 2019-ին Հայաստան այցելած 1 մլն 894 հազար զբոսաշրջիկների քանակով:
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովում է։ Կրթության այս աստիճանին վերաբերող ցանկացած զարգացում շատ կարևոր է մեզ համար։ Նախադպրոցական կրթությունն անկախության տարիներին այդպես էլ մնաց կրթության ամենաթերագնահատված օղակը։ Մեզ թվում է, որ դժվար թե լուրջ բան կարելի է անել մի ոլորտում, որում ներառված են փոքր երեխաները։
Սովորաբար ենթադրում են, որ տնտեսական վիճակագրությունը միապաղաղ ու չոր փաստ-թվերի շարան է: Ենթադրում ու հրաժարվում են վիճակագրական տեքստեր ընթերցել: Իսկապես, անցած տարի, օրինակ, դժվար էր ընթերցել սպառողական գների մասին պաշտոնական հաշվետվությունները: Հանրահայտ ֆրազով ասած՝ տեքստերում «էքսպրեսիա չկար»:
Պարզ է, որ կրթության ոլորտում կուտակված խնդիրների լուծման մեկնակետը կառավարման համակարգի բարելավումն է։ Դասագրքերի հեղինակներին, ուսուցիչներին, տնօրեններին մեղադրելը հարցի լուծում չէ։ Եթե նույնիսկ նրանք վատ են աշխատում, ապա լուծումը կառավարման համակարգի բարելավումից պիտի սկսել։ Այս իմաստով ակնկալվում էր, որ հեղափոխությունից հետո Հայաստանի կրթական համակարգում կսկսվեն կառավարման ոլորտի էական բարեփոխումներ։ Կձևավորվի կառավարիչների թիմ, որ կփորձի մասնագետներին համախմբելով՝ բարելավել իրավիճակը։ Ցավոք, այդպես չեղավ։ Բերեմ օրինակներ։
Հունվարի 22-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հրապարակվեց Տաղանդի գլոբալ մրցունակության 2020 թվականի զեկույցը։ Անցած տարվա համեմատ՝ Հայաստանը 1 կետով բարելավել է իր ցուցանիշը։ Եթե 2019 թվականին Հայաստանը 61-րդ տեղում էր, ապա 2020-ին զբաղեցնում է 60-րդ տեղը։ Այս զեկույցը դիտարկում է տաղանդի խնդիրը 6 ցուցիչներով։
Պետեկամուտների կոմիտեն հրապարակեց տարվա իր բաժին հիմնական փաստաթուղթը: Խոսքը 1000 խոշոր հարկ վճարողների և «նրանց կողմից 2019թ. հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի մեծությունների» ցանկի մասին է: Տնտեսությամբ հետաքրքրվողների համար սա կարևոր փաստաթղթերից է: Փաստաթուղթ, որ ներկայացնում է տնտեսության իրական հատվածի պատկերն ու կատարվող գործընթացի դինամիկան: Ներկայացնում է՝ առանց ավելորդ քաղաքական հուզականության:
Նորից գազի թեման հիմնական է։ Ավելի ստույգ՝ գազի գինը։ Սպասելի էր։ Անցած տարվա հունվարի 1-ից պարզ չէ, թե ով էր վճարելու 15 դոլարով «աճած» գինը։ Ենթադրվում էր, որ «Գազպրոմ Արմենիան» ներքին ռեսուրսներ կգտնի։ Հիմա պարզվեց, որ չի գտել։ Ավելին՝ անցած տարի աշխատել է առանց ներդրումների, առանց կապիտալ նորոգումների։
Անշտապ ամփոփվում է տնտեսական տարին: Տնտեսության իրական հատվածում աշխարհացունց փոփոխություններ չեղան: Ի տարբերություն պաշտոնական տնտեսական վիճակագրության, ուր անզուսպ ու անդադար հրաշագործության փորձեր են արվում: Իրական տնտեսությունն արձանագրում է այն, ինչ պատշաճ է զարգացման նման որակ ունեցող տնտեսություններին: Օրինակ, շինարարության ոլորտի աճը համարյա ողջ 2019-ի ընթացքում 4-4.5 տոկոս էր: Հետևաբար՝ պաշտոնական վիճակագրությունն այս ոլորտում արժանահավատ էր ընկալվում: Ճանապարհաշինության մասին քաղաքական բարձր հայտարարությունների կողքին հետաքրքիր էր դիտարկել շինարարության ծավալների վիճակագրությունը:
Ոչ մի հասարակագետի ու այլ փիլիսոփայի ձևակերպում այդքան դիպուկ չի նկարագրում ամանորյա տրամադրությունները, որքան պոետի՝ «Իմ թախիծը լուսավոր է» արտահայտությունը: Ամանորին բնորոշ թախիծը հավանաբար տարեվերջ-տարեմուտ երևույթով է պայմանավորված: Իսկ թախիծին լույս, հավանաբար, սպասումն է հաղորդում: Աննուղղելի ու լավատեսական սպասումը:
Օրերս Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակեց 2019թ. բուհերի ընդունելության (միասնական) քննությունների արդյունքների վերլուծությունը։ Այս տարվա վերլուծականը կարևոր է այն իմաստով, որ նախորդ 2 տարիների վերլուծությունը չէր արտացոլում օբյեկտիվ պատկերը, քանի որ դիմորդների թիվը, 12-ամյակի անցման հետ կապված՝ նվազել էր։
Տեղեկագիրն առանձին հետաքրքիր տվյալներ ևս ունի: Ուսումնասիրված և հրապարակված են թե ներքին, թե արտաքին միգրացիայի տվյալները: Մարզային կտրվածքով՝ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին հետևող մասնագետների համար բարդ չէր ենթադրելը, թե որ մարզերն ունեն միգրացիայի ամենաբարձր ցուցանիշները: Հավանաբար:
Հայաստանի կրթության ոլորտի գլխավոր հարցն այն է, թե ինչից է պետք սկսել իրավիճակի բարելավումը։ Ցավոք, այս հարցը երբևէ չի դրվել Հայաստանի կրթության օրակարգում։ Թերևս, միակ բացառությունը 1990-ական թվականների վերջն էր, երբ համակարգային բարեփոխումների հարցեր էին քննարկվում։ Հենց այդ շրջանում ընդունվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքը, Կրթության զարգացման պետական առաջին ծրագիրը, սկսվեց կրթության ֆինանսավորման և կառավարման համակարգի բարեփոխումը։ Բայց այդ ամենն արվում էր նախարարության պատերի ներսում, առանց համակարգի խաղացողների ներգրավման։