ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարությամբ դիմել է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով խորհրդական Դերեկ Շոլեին: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Կոբախիձեն կրկին կրկնել է նարատիվը՝ կապված Հասարակական կազմակերպությունների միջոցով Վրաստանում հեղափոխության փորձ անցկացնելու մասին:

«Ես զրուցեցի Դերեկ Շոլի հետ և անկեղծ հիասթափություն հայտնեցի 2020-23 թվականների երկու հեղափոխության փորձերի կապակցությամբ, որոնք իրականացվել են ամերիկյան նախկին դեսպանի աջակցությամբ և դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների միջոցով»,- գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X սոցցանցում։

Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, եթե այն ժամանակ ջանքերը հաջողությամբ պսակվեին, այսօր Վրաստանում երկրորդ ճակատ կբացվեր։

«Բացի այդ, ես պարոն Շոլին բացատրեցի, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների կողմից թափանցիկության օրենքի և գործողությունների վերաբերյալ սուտ հայտարարությունները մեզ հիշեցնում են 2020-23 թվականներին ԱՄՆ նախկին դեսպանի նմանատիպ կեղծ հայտարարությունները, որոնք ծառայել են օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող կազմակերպությունների կողմից բռնության խրախուսմանը և հեղափոխական գործընթացներին աջակցելուն: Բացի այդ, Շոլին բացատրեցի, որ այս ամենի ֆոնին հարաբերությունների վերսկսումը հատուկ ջանքեր է պահանջում, ինչն անհնար է առանց արդար և ազնիվ մոտեցման»,- գրում է Իրակլի Կոբախիձեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031