Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտրաշրջանառությունը

Թուրքիան ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ արտահանման և ներմուծման գործընթացը։ Այս մասին, ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի առևտրի նախարարությունը։

Մասնավորապես նշվում է, որ Իսրայելի հարձակումը Պաղեստինի վրա հակասում է միջազգային և մարդու իրավունքերին, և այդ հարձակման հետևանքով մահացել է 35.000 պաղեստինցի խաղաղ բնակիչ, որից 15.000-ը երեխաներ են, իսկ վիավորվում ստացածների թիվը հասնում է շուրջ 78.000-ի։

Նշվում է, որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով փորձեր է արել և օգտագործել դիվանագիտության բոլոր գործիքները 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր՝ դադարեցնելու հակամարտությունը, կանխելու մարդկային կորուստներն ու ավերածությունները, ապահովելու մշտական ​​հրադադար և հասնելու հարցի լուծմանը «2 պետություն մոդելով»։

Հիշեցնենք, որ Թուրքիան ապրիլի 9-ից սահմանափակել էր 54 անուն ապրանքի արտահանումն Իսրայել՝ նշելով, որ խստորեն և վճռականորեն սահմանափակման միջոցները Թուրքիան ուժի մեջ կպահի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը Գազայում կրակի անհապաղ դադարեցում չի հայտարարել և թույլ չի տվել, որ մարդասիրական օգնության բավարար ու անխափան հոսք լինի։

Տեսանյութեր

Լրահոս