Մեր ու Վրաստանի խորհրդարանները համարյա միաժամանակ քննարկում էին եկող տարվա բյուջեի մասին օրենքի նախագիծը: Մոտ 3.94 մլրդ դոլարանոց մեր բյուջեն ԱԺ-ն ընդունեց դեկտեմբերի 5-ին: Ընդունեց 77 «կողմ», 37 «դեմ» ձայներով: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ «դեմ» են քվեարկելու:
Այսօր Հայաստանի կրթական համակարգի զարգացման կարևորագույն նախապայմանը համակարգում որոշակիություն մտցնելն է ու հաղորդակցման ճիշտ մոտեցումներ իրագործելը։ Եթե հեղափոխությունից հետո չստեղծվի հարաբերությունների առողջ համակարգ, նոր աշխատաոճ, ապա մենք ոչնչի չենք հասնի։ Կաշառք չվերցնելը դեռևս չի երաշխավորում համակարգի զարգացումը։ Համակարգի ներքևի և միջին օղակներում աշխատող մարդկանց համար պետք է հասկանալի լինի, թե ի՞նչ է իրենցից ակնկալվում։
Գնաճի մասին ամենամսյա հրապարակումների նկատմամբ հետաքրքրությունը զրոյական է: Ո՛չ փորձագետներն են դրան հետևում, ո՛չ հասարակությունը: Այս տարվա հունվար-նոյեմբերի գների մասին հաշվետվությունն արձանագրում է. «ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.0 տոկոս»: Բնականաբար, 1 տոկոսանոց գնաճն ընկալվում է՝ որպես տնտեսական նինջ:
Այս շաբաթ հրապարակվեցին կրթության ոլորտի ամենահայտնի ստուգատեսի՝ PISA-ի արդյունքները։ Այս մրցույթն անցկացվում է 3 տարին մեկ անգամ և պարզում է 15 տարեկանների պատրաստվածության մակարդակն ընթերցանությունից, մաթեմատիկայից և բնագիտությունից։ Այս ստուգատեսի մտահոգիչ բացահայտումներից մեկն այն է, որ յուրաքանչյուր 4-րդ աշակերտը չի տիրապետում ընթերցանության նվազագույն հմտություններին և չի կարողանում հասկանալ, թե որն է միջին ծավալի տեքստի հիմնական գաղափարը։ Մտահոգիչ է մնում նաև այն, որ աղքատ և հարուստ ընտանիքների երեխաների միջև տարբերությունները շարունակում են մեծ մնալ։
Քննությունները միշտ առանցքային տեղ են ունեցել Հայաստանի կրթական համակարգում։ Անկախության առաջին 20 տարիներին բուհերի ընդունելության քննությունները համարվում էին ամառային ամիսների կարևորագույն քաղաքական իրադարձություններից մեկը։ Երկրի նախագահները, վարչապետներն այցելում էին քննասենյակներ, հետևում քննությունների ընթացքին, լրագրողները լուսաբանում էին քննության ամեն օրը։ Նախարարությունն ապրիլ ամսից սկսում էր իր հիմնական ուժերը կենտրոնացնել քննությունների վրա։
Ըստ վիճակագրական տվյալների՝ կանայք կազմում են մեր երկրի թոշակառուների 39 տոկոսը: Սակայն կենսաթոշակները տարբեր են: Տղամարդկանց միջին կենսաթոշակը կազմում է 42.5 հազար դրամ, իսկ կանանցը` 39.158 հազար: Բայց թե այս «անհամամասնության» առկայության, թե այլ բազմաթիվ այլ տվյալներով՝ մենք շատ ավելի առաջ ենք եվրոպական շատ երկրներից: Օրինակ, բարձրագույն կրթության վիճակագրական տվյալներով: Այստեղ սեռային խտրականություն գտնելը դժվար է: Նույնիսկ գիտական վիճակագրությունն ապացուցում է, որ սեռային խտրականություն չկա: 2008թ. գիտությունների թեկնածուների մեջ կանայք կազմում էին 38.5 տոկոսը: Տասը տարվա ընթացքում նրանց տեսակարար կշիռն աճել է՝ կազմելով 48.3 տոկոս:
Տնտեսական տեղեկատվության նկատմամբ հասարակական ուշադրության աճն ինքնին հասկանալի է: Բոլոր ժամանակներում հասարակական-քաղաքական կյանքի կտրուկ փոփոխությունների առաջատար հիմք-պատճառը տնտեսական սպասումներն են: Պարզ հասարակական գիտակցության մեջ ազատության և արդարության սպասումը, ի վերջո, «մարմնավորվում» է՝ որպես տնտեսական սպասում:
Օրերս Հայոց լեզվի և Հայոց պատմության մասնագետների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նախարարությունը քննարկում է Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն և Մաթեմատիկա առարկաների ուսուցիչների աշխատանքի ընդունման կարգում փոփոխություններ կատարելու հարցը։ Հաշվի առնելով այդ առարկաների կարևորությունը՝ նախատեսվում է նրանց աշխատանքի ընդունել քննության հիման վրա։
Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացել բուհերում Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն առարկաների պարտադիր դասավանդման շուրջ։ Ներկայում այդ առարկաների դասավանդումը պարտադրվում է օրենքով։ Նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նոր նախագծով այդ առարկաների դասավանդման հարցը թողնված է բուհերին։ Այս փոփոխության հիմքում դրված է բուհերին ակադեմիական ազատություն տալու մտադրությունը։ Բանն այն է, որ բարձրագույն կրթության ոլորտում կա ակադեմիական ազատության սկզբունք, և դրա բաղադրիչներից մեկն էլ այն է, որ բուհերն իրենք որոշեն դասավանդվող առարկաների ցանկը։
Վիճակագիրների համար բուռն շրջան սկսվեց: Նրանք պիտի հասցնեն հրապարակել անցած` 2018թ. մասին հավաքած իրենց տվյալները: Մեր իշխանությունները, հարկավ, համարյա չնկատելու կտան բոլոր հրապարակումները: Չնկատելու կտան՝ ձևացնելով, որ դրանք հին ու համարյա ժամանակավրեպ տվյալներ են: Իսկ վիճակագրության պատասխանատուներն այդ վերաբերմունքը կընկալեն՝ որպես այս տարվա տվյալները մի փոքր ավելի «պուպուշացնելու» հրահանգ: Ասել, թե դա նոր ու անսպասելի բան է, սխալ կլինի:
Մեր իշխանությունները մշակող արդյունաբերության աճի տվյալները հպարտությամբ հրապարակելով՝ թաքցնում են այս փաստը, որ արդյունաբերության ոլորտի աճն առաջին հերթին՝ ապահովում է հանքարդյունաբերությունը: Հանքարդյունաբերության ծավալն արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում կազմում է 67.7 տոկոս:
Անցած շաբաթ դպրոցներում արձակուրդ էր։ Սովորաբար արձակուրդի ընթացքում ուսուցիչների համար իրականացվում են տարբեր սեմինարներ, վերապատրաստման ծրագրեր։ Այդ ամենը լավ հնարավորություն է՝ հանդիպելու ուսուցիչների հետ, քննարկելու մասնագիտական հարցեր, հասկանալու ուսուցիչների խնդիրները։ Մի քանի ծրագրերի շրջանակներում ուսուցիչների հետ հանդիպումներից հետո հերթական անգամ համոզվեցի, որ Հայաստանում ունենք շատ լավ ուսուցիչներ, որոնք շարունակում են մնալ աննկատ։
Մեր երկրի բարձրագույն կրթական համակարգի յուրօրինակ գնահատական է Հայաստանում կրթություն ստացող արտասահմանցի ուսանողների քանակը: Իհարկե, միշտ պետք է հաշվի առնել, որ արտասահմանցի ուսանողների զգալի մասը հայեր են: Դա միշտ դիտարկելի է եղել: Տեսեք, օրինակ, 2018/19 ուսումնական տարում մեր երկրի բուհական համակարգում սովորում էր 2 925 արտասահմանցի ուսանող: Ամենամեծ խումբը Ռուսաստանի քաղաքացի ուսանողներն են` 813:
Սա այն հարցն է, որում պետք չէ մտածել գումարներ խնայելու մասին։ Մարդկային տաղանդի զարգացման համար կատարվող ցանկացած ծախս ներդրում է, որը ժամանակի ընթացքում տարբեր ձևերով հետ է բերում ներդրված գումարները։
Կրթության գործընթացում էական է, թե ի՞նչն է գնահատվում, ինչպե՞ս է գնահատվում։ Մանկավարժներն ու սովորողներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, թե ինչն է ստուգվում գնահատման գործընթացում։ Եթե դուք ստուգում եք փաստերի մեխանիկական վերհիշումը, ապա բոլորը դա են սովորում։ Եթե կարևորվում են ոչ միայն փաստերը, այլև մտածելու հմտությունները, ապա բոլորը շեշտը դնում են մտածողության վրա։
Հիմա կարելի է ենթադրել, որ ջուրը մեր երկրում ամենաանիմաստ տնօրինվող ռեսուրսն է: Կամ՝ ենթադրել, որ սա ամենակոռումպացված ոլորտն է, իսկ իշխանություններն այդ մասին չգիտեն: Իսկ վերջում ավելացնենք, որ ամենամեծ` 93.8 տոկոսանոց կորուստ ունեցող Վայոց ձորի մարզն ամենափոքրն է: Ավելացնենք ու մխիթարվենք:
Հրապարակվեց տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Ճշգրիտ լինելու համար հարկավոր է ասել, որ այս մրցանակը Նոբելի և մրցանակի համար թողած նրա գումարների հետ կապ չունի: Շվեդիայի ազգային բանկն է 1969թ. տնտեսագիտության ոլորտում սահմանել Նոբելի անվան մրցանակ: Մրցանակի հետ տրվող գումարն էլ է բանկը տրամադրում:
Թեև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը դեռ չի դրվել հանրային քննարկման, բայց բուհերում և գիտական հաստատություններում անցկացված նախնական քննարկումները վկայում են, որ օրենքի նախագծի այս տարբերակը ևս, նախորդների նման, դիմադրության է արժանանալու։
Այդ մրցանակաբաշխությունը անկախ Հայաստանում սկսվեց Վազգեն Սարգսյանի վարչապետության ժամանակ։ Վազգեն Սարգսյանը խոստացավ, որ Հայաստանի լավագույն ուսուցիչը պարգևատրվելու է ավտոմեքենայով։ Բայց հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունները հնարավորություն չտվեցին, որպեսզի Վազգեն Սարգսյանը անձամբ իրագործի այդ նախաձեռնությունը։
Հիմնադրամի հեռուստամարաթոնները սովորաբար աշնան վերջում էին անցկացվում: Ու տարօրինակ զուգադիպությամբ՝ կրկին ձերբակալվեց հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Հավանաբար կարելի է ենթադրել, որ այս պատմությունն ավարտվում է: Ու եկել է ուրիշ հիմնադրամների (կամ հիմնադրամի) ժամանակը:
Առայժմ պաշտոնապես չի հրապարակվել տեղեկատվություն հանրակրթական դպրոցների այս ուստարվա ցուցանիշների մասին: Այն ինչ-որ իմաստով հասարակական ուշադրության կենտրոնում է: Որովհետև իշխանությունները պարբերաբար խոսում են ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին:
Շատ ընտանիքներ իրենց երեխաների տնային աշխատանքները կատարելու համար վճարում են դասապատրաստողներին։ Այսպիսով, ծնողների, ընտանիքի մեծերի շփումը երեխաների հետ կտրուկ նվազել է։
ՌԴ նախագահի այցը պարզ մարդու համար, առաջին հերթին, գազի գնի հարց է: Հայաստան ներմուծվող գազի վերջին գնաճը բնակչությունը չզգաց: Բայց բոլորի հիշողության մեջ թարմ է նախորդ նման փորձը, երբ գազի սակագնի չավելացումը, ի վերջո, պետական ծանր պարտք դարձավ:
Ժողովրդագրական որոշ տվյալներ գտնելն արդեն լուրջ հմտություններ է պահանջում: Համարյա հետախույզին վայել հմտություններ: Թվում էր, թե իրավիճակ է փոխվել: Թվում էր, թե տնտեսական վիճակագրության «խաղիկներն» անցյալում կմնան:
Կրթական բարեփոխումները հաջողությամբ առաջ տանելու պայմաններից մեկը փոփոխությունները ճիշտ տեղից սկսելն է։ Դրա համար անհրաժեշտ է առկա խնդիրների խորքային ախտորոշում։ Եթե նորմալ ախտորոշում չես անում, ապա կարող ես սխալ տեղից սկսել փոփոխությունները ու ձախողվել։ Պատմություն պատմեմ։
Նա քնում է երկաթյա մահճակալի վրա, եւ նրա միակ եկամուտը այն հոնորարներն են, որ նրան է վճարում Պետությունն այն բանի համար, որ օգտվում է նրա դիմանկարից մեր փոստային դրոշմանիշներում: Ասում են, նա կարող է ժամերով նստել եւ հայել Նիցշեի կիսանդրին:
Եգորը կանգ առավ նախասենյակում ու մտածմունքի մեջ ընկավ` «Դե ես դիտմամբ երկաթյա կլինեմ, որ պառավին վախեցնեմ, թող նա սատկի: Իսկ հետո ես երկաթյա չեմ լինի` չեմ ուզում, ես նորից կլինեմ տղա մայրիկի հետ»:
Երաժշտությունը, գրականությունը եւ փիլիսոփայությունը մոտ են մեր հոգուն, ինչպիսին էլ որ լինեն մեր հավատալիքներն ու համոզմունքները կամ կյանքին նայելու մեր եղանակը: Հնդկաստանը աշխարհի պատմության մեջ իրենից ներկայացնում է մի երկիր ու ժողովուրդ, որ հնուց ի վեր ներքաշված է ճշմարտության որոնումների մեջ` երաժշտության, փիլիսոփայության եւ պոեզիայի բնագավառում, այնժամ, երբ մնացած աշխարհը դեռ նոր էր մոտենում դրան:
Հետաքրքիր է, որ բացի կաշառակերության դեպքերից, աճել են նաև «պաշտոնական լիազորություններ չարաշահելը, անցնելը» տողով արձանագրված հանցագործությունները: Անցած տարի այս «անվանակարգով» գրանցվել էր 240 դեպք՝ 2017-ի 150-ի համեմատ: Մինչդեռ այս տարվա հունվար-հուլիսին արդեն 204 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի գրանցված 132 դեպքի համեմատ:
Ինչո՞վ կհարստանա նրա տաղանդը` աստիճանաբար մղվելով դեպի Ասիայի սիրտը: Դեպի ի՞նչ հորիզոններ կուղղի նրան Հնդկաստանը, որի մասին երազում է: Ինչպիսի՞ մարմնավորում կստանա Արեւելքի նկատմամբ իր անսահման սերը, երբ իր համար կավարտվեն շրջագայությունների տարիները, եւ նրա աչքը կկշտանա Ասիայի տեսիլքներից: Դրան կպատասխանի միայն ապագան: