Մարկո Ռոյսը 12 տարի անց կհեռանա Դորտմունդի «Բորուսիա»-ից
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը մրցաշրջանի ավարտին կհեռանա գերմանական ակումբից: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստը:
Ռոյսը կհեռանա «Բորուսիա»-ից ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Կիսապաշտպանը դորտմունդյան ակումբի կազմում հանդես է գալիս արդեն 12 տարի: 2012 թվականից մինչ օրը կիսապաշտպանն ընդհանուր առմամբ «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է 424 խաղի:
«Կյանքիս կեսն անցկացրել եմ այս ակումբում և վայելել եմ ամեն օրն այստեղ, անգամ ամենադժվարին օրերը: Հիմա փորձելու եմ կենտրոնանալ մեզ համար որոշիչ առաջիկա խաղերի վրա` գիտակցելով` մեծ դժվարությամբ եմ հրաժեշտ տալու մրցաշրջանի ավարտին»,-ասել է Ռոյսը: