
Սրտով և թոքով կարկանդակ

Բաղադրիչները՝
- 1 կգ խմորիչով խմոր
- 1 կգ սիրտ ու թոք
- 1 կգ կանաչ սոխ
- 2 գլուխ սոխ
- 1/2 բաժակ բուսական ձեթ
- 1 հատ հում ձու
- 3 հատ եփած ձու
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Կանաչ ու գլուխ սոխերը կտրատեք ու տապակեք:
Սիրտն ու թոքը եփեք ու մսաղացով աղացեք:
Միսը տապակեք յուղի մեջ, աղ ու պղպեղ արեք: Եփած ձվերը կտրատեք:
Խմորի կեսը բացեք ու տեղադրեք կարագ քսած տապակի մեջ: Խմորի վրա տեղադրեք սոխը, մսի խճողակն ու ձվերը:
Խմորի մյուս կեսով ծածկեք միջուկը, ծայրերն ամրացրեք: 30 րոպե թողեք խմորը՝ հանգստանա, ապա վրան հարած ձու քսեք:
Կարկանդակը 1 ժամով տեղադրեք 240 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: