Mercedes-Benz-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

«Mercedes-Benz» ավտոմեքենաների ընկերությունը հայտարարել է, որ Թուրքիայի Քոջահելի նահանգի Գեբզե քաղաքում բացվել է ընկերության պահեստամասերի լոգիտիկ կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Mercedes-Benz»-ի նոր լոգիստիկ կենտրոնի շնորհիվ, որն արտադրելու է իր սեփական էլեկտրաէներգիան, Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը, որը մշակվել է հատուկ Mercedes-Benz-ի համար։

Լոգիստիկ կենտրոնի բացման կապակցությամբ «Mercedes-Benz»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շյուքրյու Բեքդիհանը նշել է.

«Մենք նպատակ ունենք նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ ընդունելով առաջնակարգ պրակտիկա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգաարդյունավետությունը, թափոնների կառավարումը և ածխածնի արտանետման կրճատումը: 100 հոգու լրացուցիչ զբաղվածություն ենք ապահովում մեր նոր լոգիստիկ կենտրոնով, որը հիմնել ենք 210 մլն թուրքական լիրա ներդրումով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031