Բաժիններ՝

Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժմանն ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով 141 լրագրող է զոհվել։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Գազայի իշխանություններին։

Նույն ժամանակահատվածում, ըստ Գազայի հատվածի Կառավարական տեղեկատվական կենտրոնի, վիրավորվել է ավելի քան 70 լրագրող, 20-ից ավելին՝ ձերբակալվել։

Տվյալները հրապարակվել են Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին՝ մայիսի 2-ին։

Իսկ մայիսի 3-ին Գազայի իշխանությունները հայտնել են, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է գրեթե 34 600-ի, վիրավորների թիվը գերազանցել է 77 800-ը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս