![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/ofshori-bidziba.jpg)
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց, այսպես կոչված` օֆշորների մասին օրենքի վրա և դիտողություններով խորհրդարան վերադարձրեց «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արագացված կարգով փոփոխություններ կատարեց «Հարկային օրենսգրքում», որն ավելի հայտնի է «օֆշորների մասին» օրենք։
Իշխող կուսակցության պարզաբանմամբ` օրենքն ընդունել են տնտեսական օգուտներ ստանալու դրդապատճառով։ Նրանց խոսքով` այս օրենքը հարկային արտոնություններ կստեղծի օֆշորային գոտիներից Վրաստան բիզնեսի տեղափոխման համար։
Նոր օրենքի համաձայն՝ օտարերկրյա ձեռնարկության բոլոր ակտիվները (ներառյալ բաժնետոմսերը) վրացական ձեռնարկությանը փոխանցելու դեպքում ընկերությունը մեկ անգամ կազատվի եկամտահարկից և շահութահարկից։