Բաժիններ՝

Ռուսաստանը նախատեսում է ընդլայնել հարձակողական գործողությունները․ Զելենսկի

Ուկրաինան կանգնած է Ռուսաստանի հետ պատերազմի նոր փուլի առջև։ Ինչպես տեղեկացնում է  ՌԲԿ-Ուկրաինան, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը նախատեսում է ընդլայնել հարձակողական գործողությունները։

«Այսօր արդեն պատերազմի 800-րդ օրն է։ Սա չափազանց բարդ և կոշտ ճանապարհ է, որը ստիպված է եղել անցնել մեր պետությունը, և ճանապարհ, որը դեռ պետք է անցնի, որպեսզի պատերազմն ավարտվի արդար պայմաններով՝ Ուկրաինայի պայմաններով։ Հիմա մենք պատերազմի նոր փուլի առջև ենք։ Օկուպանտը պատրաստվում է հարձակողական գործողություններն ընդլայնելու փորձին», – հայտարարել է Զելենսկին։

Ինչպես նշել է Զելենսկին, այսօր բոլոր ուկրաինացիները, ինչպես նաև Ուկրաինայի դաշնակիցները պետք է ամեն ինչ անեն Ռուսաստանի ծրագրերը խափանելու համար։

«Կարևոր է ապացուցել, որ թշնամին ոչ մի պարագայում և որքան էլ ստորաբար գործի, ի վիճակի չի լինի հասնել իր նպատակներին»,- ասել է Զելենսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031